o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Պո-ղո՛ս, հեռացի՛ր», կամ «մերժի՛ր Պողոսին»

24.08.2019 14:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Պո-ղո՛ս, հեռացի՛ր», կամ «մերժի՛ր Պողոսին»

«Իշխանափոխությունից արդեն ամիսներ անց, երբ պողոսները սկսեցին աստիճանաբար քաղել իրենց իսկ արածի պտուղները, մի թեզ առաջ քաշվեց, թե իբր եթե մեր հույսերը չարդարանան, Նիկոլին ոնց բերել ենք իշխանության, այդպես էլ կհեռացնենք: Ու ամենավտանգավոր իրողությունն առ այս պահն այն է, որ դեռ շատերը հավատում են, կամ ձեւացնում են, թե հավատում են այդ արհեստածին թեզին», - այս մասին գրում է ֆեյսբուքյան օգտատեր ԱՐԹՈՒՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ եւ շեշտում. «Հարգելի՛ քայլարածներ, փողոց փակածներ եւ այլ անհասկանալի գործողություններ կատարածներ. դուք իսկապե՞ս հավատում եք, որ Նիկոլին ու իր թրաշազանգվածին հնարավոր է հեշտությամբ հեռացնել իրենց համար արդեն պաշտելի ֆետիշացված աթոռների՞ց: Դուք իսկապե՞ս հավատում եք Նիկոլի կեղծ պողոսասիրությանը, ոչ մի դաս չե՞ք քաղում տեղի ունեցող կեղծ ժողովրդավարության այլասերված դրսեւորումներից՝ Իջեւանյան ծեծ ու ջարդից, Բաղրամյան պողոտայի դեպքերից,Նիկոլի երեկվա Ջերմուկ այցելությունից ու խղճուկ պահվածքից, Արցախը արժեզրկելու ու օտարերկրյա գործակալական ցանցով ողողելու անկոտրում ջանքերից, դուք իսկապե՞ս դեռ կարծում եք, որ ձեր ձայնը լսելու են ու դո՞ւք եք տերը ձեր երկրի: Եթե այդպես է, ուրեմն՝ ձեր վարդագույն երազներում, երբ Նիկոլին մերժելու կլինեք,անունը հանկարծ չտաք. կվանկարկեք «Պո-ղո՛ս, հեռացի՛ր», կամ «մերժի՛ր Պողոսին», ու այդ ամենը համենայն դեպս կասեք շշուկով ու երբ մենակ կլինեք.Նիկոլի հիշատակած տանկի թրթուրները ՝վկա»:

«Քանի ուշ չէ, լսեք գեներալ Վանեցյանին». Ա. Կոչուբաեւ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА