o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սառնարանների պահեստում օգոստոսի 19-ին բռնկված հրդեհն այսօր առավոտյան մարվել է (տեսանյութ)

24.08.2019 13:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
Սառնարանների պահեստում օգոստոսի 19-ին բռնկված հրդեհն այսօր առավոտյան մարվել է (տեսանյութ)

Օգոստոսի 24-ին, ժամը 07:54-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի հրդեհը մարվել է: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից: Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին, ժամը 13:54-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի սառնարանային շինության 3-5 հարկերում (յուրաքանչյուր հարկը՝ 740 քմ) հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Անհրաժեշտությունից ելնելով՝ դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, ինչպես նաև Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, այնուհետև՝ ևս մեկ մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 11 մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և 5 ավտոսանդուղք:

«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА