o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանում տարածվել են Դենգե եւ Զիկա վիրուսները փոխանցող վտանգավոր արեւադարձային մոծակներ

24.08.2019 12:56 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ռուսաստանում տարածվել են Դենգե եւ Զիկա վիրուսները փոխանցող վտանգավոր արեւադարձային մոծակներ

Ռուսաստանի բնակիչներին սպառնում են մահացու արեւադարձային հիվանդություններ:

Ըստ «Իզվեստիա» թերթի՝ համաճարակաբանները երկրի հարավում մոծակների պոպուլյացիայի փոփոխության  լայնածավալ ուսումնասիրություն են կատարել եւ հայտնաբերել են մտահոգիչ միտում. Եգիպտոսից եւ Հարավարեւելյան Ասիայից վտանգավոր միջատները՝ Դենգե, Չիկունգունյա եւ դեղին տենդի վիրուսների փոխանցողները լայն տարածում են գտել ամբողջ Սեւծովյան ափի երկկայնքով եւ Ղրիմում:

Ռուսաստանում ավելացել է ավելորդ քաշ ունեցող մարդկանց թիվը

Եթե նման մոծակը խայթի թեկուզ մեկ զբոսաշրջիկի, մահաբեր համաճարակը կարող է ընդգրկել ողջ տարածաշրջանը:

Բժիշկները զգուշացնում են, որ հարավային տարածաշրջաններում արդեն գրանցվել են  նաեւ այլ վտանգավոր հիվանդության՝ Արեւմտյան Նեղոսի տենդի բռնկումներ, որը նույնպես փոխանցվում է մոծակների կողմից:

Փորձագետները նշում են, որ հետագայում միջին ջերմաստիճանի աճին զուգընթաց վտանգավոր միջատները կարող են տարածվել ողջ Կենտրոնական Ռուսաստանով:

Ռուս համաճարակաբանները հետազոտել են Կրասնոդարի երկրամասի սեւծովյան ափին բնակվող միջատներին: Պարզվել է, որ այնտեղ տարածվել են երկու տեսակի՝ վտանգավոր արեւադարձային տենդեր փոխանցող  մոծակների պոպուլյացիաները:

Խոսքը Aedes aegypti-ի եւ Aedes albopictus-ի մասին է: Փորձագետների խոսքով՝ հայտնաբերված տեսակները գլոբալ տաքացման հետեւանքով Ռուսաստան են տեղափոխվել Եգիպտոսից եւ Հարավային Ասիայից:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА