o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գեւորգ Պետրոսյան. Ամենահրաշագործ «մթերքը» շոուն է. մեկ անգամ «ուտում ես» եւ 1,5 տարի մոռանում սնվելու մասին

24.08.2019 12:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ
 Գեւորգ Պետրոսյան. Ամենահրաշագործ «մթերքը» շոուն է. մեկ անգամ «ուտում ես» եւ 1,5 տարի մոռանում սնվելու մասին

Ամենահրաշագործ «մթերքը» շոուն է. մեկ անգամ «ուտում ես» եւ 1,5 տարի մոռանում սնվելու մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

«Մեջքն ուղղած» արտաքին քաղաքականության մասին զառանցանքները սալով կտրեմ. Արմեն Աշոտյան

Նա, մասնավորապես, նշել է.

«Մեզ խաբել են...

Պարզվում է՝ դպրոցից սկսած՝ մեզ խաբել են, խաբել են անխնա եւ անընդմեջ...

Խաբել են՝ սովորեցնելով, թե ամենակալորիական մթերքները կենդանական ճարպեր եւ բուսական յուղեր պարունակող ուտեստներն են, արեւածաղիկն ու ընկուզեղենը...

Պարզվում է՝ դա այդքան էլ այդպես չէ...

Մի ավելի կալորիական ու հրաշագործ «մթերք» կա. դա շոուն է...

Մեկ անգամ «ուտում ես» եւ առնվազն մեկուկես տարի մոռանում սնվելու մասին...

Է հա, բա որ շոուն կա, էլ ինչների՞ս են պետք տնտեսական հեղափոխությունն ու օտարերկրյա ներդրումները»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА