o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփը խոստացել է Չինաստանից ապրանքների հարկերն ավելացնել մինչև 30 տոկոս

24.08.2019 12:14 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփը խոստացել է Չինաստանից ապրանքների հարկերն ավելացնել մինչև 30 տոկոս

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացրել է, որ աշնանը չինական ապրանքների մաքսատուրքերը կավելացվեն շատ ավելի, քանի մինչ այդ նախատեսվում էր։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։

Նրա կարծիքով՝ ամերիկյան ապրանքների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու Չինաստանի որոշումը, որի ծավալը 75 մլրդ դոլար է կազմում, քաղաքական դրդապատճառներ ունի։

Թրամփը սպառնացել է ջախջախել Թուրքիայի տնտեսությունը

«Հոկտեմբերի 1-ից սկսած 250 մլրդ դոլար ծավալով Չինաստանից արտադրանքը, որոնց նկատմամբ տվյալ պահին 25 տոլոս մաքսատուրք է սահմանված, կհարկվեն 30 տոկոսով»,-հայտարարել է Թրամփը։

Նա հավելել է, որ մնացյալ 300 մլրդ դոլարի ապրանքներն ու արտադրանքը կհարկվեն 15 տոկոս մաքսատուրքով և ոչ թե 10՝ ինչպես նախատեսվում էր։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА