o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեսսին հիասթափված է

23.08.2019 23:17 ՍՊՈՐՏ
Մեսսին հիասթափված է

 

«Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները դժգոհ են ակումբի նախագահ Ժոզեպ Բարտոմեուից: Այս մասին հայտնում է Marca-ն: 

Բարտոմեուն հանդիպել է խաղացողներին և պատմել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տեղափոխության բանակցությունների մասին: 

«Մեսսին չի կարող համարվել աշխարհի լավագույն ֆուտբոլիստը առանց աշխարհի գավաթի». Կամաչո

Ֆունկցիոները նրանց հայտնել է, որ ակումբը 140 միլիոն եվրո է առաջարկել բրազիլացու տրանսֆերի համար, բայց այն մերժվել է: 

Խաղացողները համարում են, որ Բարտոմեուն դրժել է նախորդ մրցաշրջանի վերջում արած իր խոստումը: Այնժամ նա հայտնել է, որ ամեն ինչ կանի, որպեսզի վերադարձնի 27-ամյա խաղացողին: Ֆուտբոլիստների կարծիքով՝ 140 միլիոն եվրո առաջարկելը ամեն հնարավորն անել չէ: 

Նրանց մտահոգում է, որ «Ռեալ»-ը կարող է Նեյմարին փախցնել «Բարսա»-ի ձեռքից: «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստների կարծիքով՝ բրազիլացին չի տեղափոխվի իրենց թիմ, չնայած, որ «կապտանռնագույններ»-ին միանալը նրա առաջնային ընտրությունն է: 

Հաղորդվում է, որ «Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսին բոլորից շատ է հիասթափված: Նա վստահ է, որ նոր մրցաշրջանը հաջող անցկացնելու համար Նեյմարի նման ֆուտբոլիստը շատ անհրաժեշտ է: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА