o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹԻ» ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ

23.08.2019 23:13 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹԻ» ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ

«Իրավունքի» նախորդ համարում տեղեկացրել էինք ընթերցողին, որ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) արձագանքել է մեր հրապարակումներից մեկին: Մասնավորապես, ՏՄՊՊՀ-ից մեզ տեղեկացրել էին, որ «Իրավունքում» տեղ գտած «ՍԱՊԾ-ն «Աշտարակ կաթին» թույլ է տվել օրենք խախտել եւ անբարեխիղճ մրցակցություն ցուցաբերել» վերտառությամբ հրապարակման մեջ  նշված փաստերի առնչությամբ ՀՀ ՏՄՊՊՀ-ն կատարել է ուսումնասիրություն, որի արդյունքում «Պարգեւ» ՍՊԸ-ի կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտման վերաբերյալ  վարչական վարույթ հարուցելու մասին հարցն ընդգրկված է ՀՀ ՏՄՊՊՀ  հանձնաժողովի օրակարգում: Եվ, ահա երեկ տեղեկացանք, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը «Պարգեւ» ՍՊԸ-ի նկատմամբ վարչական վարույթ է հարուցել: ՏՄՊՊՀ-ի լրատվության պատասխանատու Անի Սմբատյանը տեղեկացրեց. «Այս պահին հարուցված վարչական վարույթի շրջանակներում ընթանում են ուսումնասիրություններ, հետագա ընթացքի մասին կտեղեկացնենք լրացուցիչ»:

ՏՄՊՊՀ-Ի ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՎԱՐՏՎԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-ԻՆ

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА