o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Անկեղծորեն խոստովանում եմ` սխալվել եմ». Նաիրա Զոհրաբյան

23.08.2019 22:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Անկեղծորեն խոստովանում եմ` սխալվել եմ». Նաիրա Զոհրաբյան

«Էս կենդանին նորից ակտիվացել է», - անդրադառնալով Թուրքիայի մեջլիսի պատգամավոր, ազգությամբ հայ Մարգար Եսայանին՝ նշել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ եւ մանրամասնել. «Ժամանակին, երբ Ստրասբուրգում «սատկացրեցի» ազգությամբ հայ, էրդողանի կուսակցության նվիրյալ մանկուրտ Մարգար Եսայանին, ով կողմ էր քվեարկել Բոբ Վոլթերի հակահայ խայտառակ զեկույցին, Եվրոպայի խորհուրդը իմ հանդեպ սանկցիաներ կիրառեց եւ իմ հարցը քննարկեց ԵԽԽՎ բյուրոյում: Հիշեցնեմ, այս «կենդանին» 1915 թվականին հայ մտավորականների ցուցակը կազմած եւ երիտթուրքերին հանձնած Վահե Իհսանի ժառանգն է: Այս «կենդանին» վերջերս էլ բողոքի մի նամակ էր հղել Իտալիայի պատգամավորական պալատ, եւ մեղադրել իտալացի պատգամավորներին` Հայոց Ցեղասպանությունը դատապարտելու համար: Ու հիմա այս աղբը Թուրքիայում կատաղի արշավ է սկսել Գարո Փայլանի դեմ` կոչ անելով Թուրքիայի իրավապահներին` զբաղվել Փայլանով: Երբ Ստրասբուրգում Մարգար Եսայանը իրեն պահեց ամենակեղտոտ երիտթուրքի պես, ես եմ հորդորել Թուրքիայի հայ համայնքին` հաշվեհարդար չտեսնել այդ «կենդանու» հետ: Անկեղծորեն խոստովանում եմ` սխալվել եմ»:

Պատգամավորին ուղղված սպառնալիքներ են հնչել, տեղեկացրել ենք իրավապահներին. Արարատ Միրզոյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА