o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մի կաթիլ ցիանիդն ի՞նչ է որ… ». ՀԴԿ-ի հայտարարությունը՝ Ամուլսարի վերաբերյալ

23.08.2019 22:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Մի կաթիլ ցիանիդն ի՞նչ է որ… ». ՀԴԿ-ի հայտարարությունը՝ Ամուլսարի վերաբերյալ

Մի շարք գիտական ուսումնասիրությունների եզրակացությունները վերլուծելուց, մասնագետների (երկրաբաններ, բժիշկներ, իրավաբաններ, բնապահպաններ) հետ խորհրդակցություններ անցկացնելուց հետո, կուսակցության դիրքորոշումը միանշանակ է՝ Ամուլսարի հանքի շահագործումն անթույլատրելի է:

Ալիևը բաց թեքստով խոսում է Զանգեզուրի մասին, իսկ ի՞նչ ենք անում մենք. Արմեն Աշոտյան

Դատապարտելով նախորդ իշխանությունների կողմից «Լիդիան Արմենիա» ընկերությանը ընդերքի օգտագործման թույլտվություն տալու որոշումը և պահանջելով դրա պատասխանատուների՝ առնվազն բացատրություններ տալու անհրաժեշտությունը, միաժամանակ գտնում ենք, որ թավշյա հեղափոխության հռչակած նպատակներից է՝ չշարունակել նախկինների արատավոր քաղաքականությունը, շտկել թույլ տված սխալները, կասեցնել այն հանքերի գործունեությունը, որոնք չեն ապացուցել ընդերքի անվտանգ շահագործումը:

Հայաստանի ավիացիոն շուկայի փոփոխությունները լինելու են հօգուտ քաղաքացների և տուրիզմի. Փաշինյան

Պնդում ենք՝

- «Էլարդ»-ի ուսումնասիրությունները, մասնագետների համոզմամբ, ավելի շատ բացասական գնահատականներ են արձանագրում, քան՝ դրական:

- «Եզրակացության» փոխարեն «Էլարդ»-ի փորձագետները հրապարակել են «Մեմորանդում» անունով փաստաթուղթ, որը պատասխանատվությունից ազատում է նրանց:

Խոշորամասշտաբ բացահայտումներ. Ինչ գործունեություն է ծավալում ԱՄՆ ՀԴԲ-ն Հայաստանում. «Ժամանակ»

-Երկրաբանական հետազոտությունների արդյունքները կասկած են հարուցում, քանի որ չեն բացահայտում ռադիոակտիվ ճառագայթման հնարավոր մակարդակը առանձնահատուկ պաշարների բացահայտման պարագայում:

Անընդունելի եւ դատապարտելի են իշխանության ներկայացուցիչների «փաստարկներն» առ այն, որ եթե անգամ թունավոր (ցիանիդով եւ այլ ծանր մետաղներով աղտոտված) ջրերը հասնեն Սեւան, ապա նրանք արագ կչեզոքանան լճի ծավալի հաշվին: Ստիպված ենք խորհուրդ տալ նրանց ամեն օր ջուր խմելիս մի կաթիլ թունավորված հեղուկ ավելացնել ջրին: Տեսնես արդյունքն ինչպիսի՞ն կլինի:

Հայկ Հարությունյանի հետ դեպքի օրը նույն տանը եղած վկան հեռացել է Հայաստանից․ «Ժողովուրդ»

Սին են այն պնդումները, թե ընկերությունը դիմելով Արբիտրաժային դատարան, խոշոր գումար կպահանջի ՀՀ Կառավարությունից: Փաստն այն է, որ Լիդիանը վաղուց բաց է թողել հանքը շահագործելու պաշտոնական թույլտվության ժամկետը:

«Հուսով ենք, որ Սոս Սարգսյանի երազած մշակույթի բումը մի օր կլինի». Ալլա Սահակյան (տեսանյութ)

Մերժում ենք նաեւ այն հայտարարությունները, որ խոշոր ներդրումի պայմաններում արգելելով ընկերության գործունեությունը, մեծ վնաս կհասցնենք մեր տնտեսությանը: Ոչ մի ներդրում, ոչ մի շահույթ չի կարող փոխհատուցել բնությանը եւ մեր քաղաքացիների առողջությանը հասցրած մի նոր արհավիրքի հետևանքները:

Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Սլովակիայում

Հարգելի հայրենակիցներ, ձեր քաղաքացիական պարտքը համարեք պահանջել ստորագրությամբ անհատական պատասխանատվություն կրելու բոլոր այն պաշտոնյաներից, ընդհուպ՝ վարչապետից, ովքեր կողմ կքվեարկեն Ամուլսարի հանքի շահագործմանը թույլտվություն տալուն:

«Ստամբուլյան կոնվենցիան կարող է ընտանիքի մոդելի փոփոխություն առաջացնել»

ՀԴԿ Հանրապետական խորհուրդ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА