o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վտանգված է դեղձի մթերումը…

23.08.2019 21:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Վտանգված է դեղձի մթերումը…

Արդեն երկու օր է, ինչ հայկական դեղձով բեռնված «Սպայկա» ընկերության բեռնատարները կանգնած են Վերին Լարսի անցակետում: Բեռնատարներին նշանակել են մաքսային զննում, սակայն Վերին Լարսի մաքսակետի այն տարածքը, որտեղ բեռնատարները պետք է ենթարկվեն մաքսային զննման, ապահոված չէ շուտ փչացող ապրանքների պահպանման համար անհրաժեշտ պայմաններով եւ առաջին հերթին՝ շուտ փչացող ապրանքների (մրգերի, բանջարեղենների, պարենային ապրանքների) պահպանման համար սահմանված ջերմաստիճանային ռեժիմով: Այս մասին տեղեկացնում են «Սպայկա» ընկերությունից եւ նշում, որ նման պայմաններում մաքսային զննման դեպքում բեռնափոխադրվող գյուղմթերքը կորցնում է իր որակական հատկանիշները մինչեւ սպառողին հասնելը՝ մեծ վնասներ հասցնելով արտահանողներին:

«Իրավունք» թերթը 30 տարիների ընթացքում ձեւավորեց լրագրողական մշակույթ». Լեւոն Բաղդասարյան (Տեսանյութ)

Ստեղծված իրավիճակում հայկական դեղձի արտահանումը չվտանգելու համար «Սպայկա» ընկերությունը պայմանագիր է կնքել շուտ փչացող ապրանքների համար անհրաժեշտ ջերմաստիճանային ռեժիմ ապահովելու հնարավորություն ունեցող պահեստի հետ, որը գտնվում է Վլադիկավկազ քաղաքում, եւ դիմել է ՌԴ Հյուսիսային Օսիայի մաքսային մարմնին, որպեսզի թույլ տա զննումը կատարել այնտեղ:

Նիստի ընթացքում բարձրաձայնել եմ Հյուսիսային Սիրիա թուրքական ռազմական ներխուժման հարցը. Արմեն Աշոտյան

Չնայած այն հանգամանքին, որ Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիքրը պահանջում է շուտ փչացող ապրանքների բոլոր մաքսային գործընթացները, այդ թվում՝ մաքսային զննումը, իրականացնել առաջնահերթության կարգով, սակայն մինչեւ հիմա մաքսային մարմինները որեւէ որոշում չեն ընդունել, ինչի պատճառով Ընկերության մեքենաները բեռնված մոտ 200 տոննա դեղձով դեռ շարունակում են անորոշ վիճակով կանգնած մնալ Վերին Լարսի անցակետում:

Ո՞րն է վերին Լարսի աննախադեպ խցանումների պատճառը (տեսանյութ)

Օգոստոսի 24-ը եւ 25-ը ոչ աշխատանքային օրեր են, եւ կա ռիսկ, որ այդ օրերին եւս որեւէ գործընթաց տեղի չի ունենա: Ընկերությունը մտահոգություն ունի, Վերին Լարսի անցակետում նման կերպ ձգձգելով գյուղմթերքի զննումը եւ դրա ժամանակ անհրաժեշտ ջերմային ռեժիմի չապահովվումը հանգեցնելու է գյուղմթերքի որակական կորստի, որը կանդրադառնա ՀՀ-ից գյուղմթերքի արտահանման ծավալների վրա:

«Ժամանակ». Ինչն է Վերին Լարսում խցանումների պատճառը. Ռուսական կողմը կեղծ կշեռք է դրել ու փող է աշխատում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА