o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ա. ՌՈՒՍԱԿՈՎ.«ՀԱՎԱՏԱՑԱԾ ԵՄ, ՈՐ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՄՆԱ ԱՌԱՆՑ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ»

23.08.2019 21:22 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ա. ՌՈՒՍԱԿՈՎ.«ՀԱՎԱՏԱՑԱԾ ԵՄ, ՈՐ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՄՆԱ ԱՌԱՆՑ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ»

Քոչարյանի գործոնը, բնականաբար, դեր է խաղում հայ-ռուսական հարաբերություններում: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնել է Եվրոպա-ասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն ԱՆԴՐԵՅ ՌՈՒՍԱԿՈՎԸ` պատասխանելով մեր այն հարցին` արդյո՞ք Քոչարյանի գործոնը դեր է խաղում ռուսական գազի գնագոյացման հարցում:

Նախիջեւանում թուրք-ադրբեջանական ակտիվացումը ռուսական ռազմաբազայի ուշադրության կենտրոնում է (Տեսանյութ)

- Ավելի վաղ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը արդեն մտահոգություն էր հայտնել, որ նախկին նախագահի դատավարությունը չպետք է քաղաքական նկատառումներ ունենա եւ վերածվի նոր իշխանությունների կողմից իրենց քաղաքական հակառակորդների հետապնդմանը: Ահա հստակ դիրքորոշում: Բայց, անկեղծ ասած, քիչ հավանական է, որ այս հարցը կապված լինի գազի գնի հետ: Թերեւս գազի գնի հարցը ռազմավարական է: Որոշակի առումով ինչպես տնտեսական զարգացումը, այնպես էլ Հայաստանում սոցիալական իրավիճակը կախված են գազի գներից: Եվ ռազմավարական առումով եւս ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի շրջանակներում Ռուսաստանն ու Հայաստանը դաշնակիցներ են: Եվ սա երկարաժամկետ համագործակցություն է, իսկ կառավարությունները գնում են եւ գալիս: Բայց ես հավատացած եմ, որ ամեն դեպքում Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը չի մնա առանց ուշադրության ոչ միայն ռուս քաղաքական գործիչների, այլեւ` հետխորհրդային տարածքում նրանց գործընկերների կողմից:

Յուլյա Նաչալովայի ծնողներն ամեն ինչ կպատմեն եթերում. Անդրեյ Մալախովը հաղորդում է պատրաստել երգչուհու մասին

 

«ՑԱՆԿԱՑԱԾ ԱԳՐԵՍԻԱ, ՈՒՄ ԿՈՂՄԻՑ ԷԼ ՈՐ ՀՐԱՀՐՎԻ, ՎԵՐԱԾՎԵԼՈՒ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ ԲԱԽՄԱՆ»

Անկեղծ ասած, ես չեմ լսել Հայաստանի կողմից ագրեսիա հրահրելու կապակցությամբ Թուրքիայի անհանգստության մասին,- ասաց Անդրեյ Ռուսակովը` պատասխանելով մեր այն դիտարկմանը, որ Թուրքիայում Ռուսաստանից S-400 ՀՕՊ-ի ձեռքբերումը մեկնաբանել են որպես հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու անհրաժեշտություն, ներառյալ` Հայաստանից:

Թուրքիան ներկայումս ՆԱՏՕ-ի եւ այդ ռազմական բլոկում հավաքական անվտանգության համակարգի անդամ է: Ինչպես եւ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է: Միեւնույն ժամանակ Հայաստանն ունի նաեւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ընդհանուր ծրագրեր, որոնք, ի դեպ, այդքան էլ հասկանալի չի` ինչի՞ համար է եւ ինչո՞ւ: Հայաստանի` որպես թշնամական տարրի ընկալումը կարող է լինել Ադրբեջանի նկատմամբ դաշնակից պարտավորությունների շրջանակում` Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, եւ հետեւաբար` այդպիսի հռետորաբանություն կարող է հնչել որեւէ քաղաքական գործչի եւ փորձագետի կողմից: S-400 ՀՕՊ համակարգը պաշտպանական է: Եվ ագրեսիայի հավանականության թեման թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի կողմից դժվար է լուրջ ընկալել: Ցանկացած ագրեսիա, ում կողմից էլ որ հրահրվի, վերածվելու է ռազմական դաշինքների բախման, եւ սա այս պահի դրությամբ, բարեբախտաբար, իրատեսական չէ:

Թուրքիայում կրկին հետաձգվեց ՌԴ նախկին դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով դատավարությունը

Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի հարաբերություններում փաստացի լարվածությունը եւ Ռուսաստանի հետ մերձեցումը կարո՞ղ է ազդել հայ-թուրքական հարաբերությունների վրա: Եվ հնարավո՞ր է կանխատեսել, որ Թուրքիան դուրս կգա ՆԱՏՕ-ից:

Թուրքիան վաղուց է ցանկանում լիարժեք ռազմական արդյունաբերություն ստեղծել, այդ թվում` զենք արտահանելու համար: Բայց ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցությունն պարտավորեցնում է գնել ամերիկյան արտադրության զենք` ոչ միշտ ամենալավ որակի եւ միշտ բարձր գնով: Որոշ բան թուրքերին հաջողվեց կորզել. ամերիկյան F-16 կործանիչների հավաքումը: Հետեւաբար` երկխոսությունն ու հնարավոր համագործակցությունը ռուսական զենք արտադրողների հետ գրավիչ տարբերակ է Թուրքիայի համար: Քիչ հավանական է, որ Թուրքիան լքի ՆԱՏՕ-ն: Բայց զենքի մատակարարումը ոչ միայն բիզնես է, այլեւ` քաղաքականություն: Եվ, իհարկե, Ռուսաստանի հետ համագործակցությունը զենքի վաճառքի եւ արտադրության ոլորտում կարող է մեղմել եւ նույնիսկ բարելավել հարաբերությունները Թուրքիայի եւ Ռուսաստանի դաշնակիցների միջեւ, այդ թվում` Հայաստանի հետ:

«ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆ» ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԹՈՒՅԼ ՉԵ՞Ն ՏԱԼԻՍ ԳՐԵԼ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

 

«ԼԳԲՏ-Ի ՀԱՆԴԵՊ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴՐԱՄԱՊԱՆԱԿԻՆ ԳՈՒՄԱՐ ՉԻ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ»

Արդյո՞ք Վրաստանում վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերը վերահսկվում են դրսից եւ ունեն արտաքին քաղաքական նպատակներ, թե՞ դա ներքին պայքար է իշխանության համար:

Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը միանալն է: Եվ պարզ է, որ Վրաստանը երբեք այնտեղ չի մտնի (այս երկու կազմակերպությունների մեջ-խմբ.): Դա Ձեզ կուլիսների հետեւում կասի ցանկացած եվրոպական քաղաքական գործիչ: Միեւնույն ժամանակ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները որեւէ կերպ կապված չեն արտաքին տնտեսական առաջնահերթությունների հետ: Մի քանի տարի ուժի մեջ մտած Եվրամիության հետ ազատ առեւտրի ռեժիմը ոչինչ չի տվել երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար: Պարադոքսալ կերպով Վրաստանը հիմնական եկամուտը ստանում է Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ համագործակցությունից: Եթե Վրաստանը ցանկանում է զարգանալ, ապա պետք է փոխի իր արտաքին քաղաքականության վեկտորը: Եվ վրաց քաղաքական գործիչների մեծամասնությունը դեռեւս չի կարող դա ընդունել` (հազվադեպ բացառությամբ` «Միացյալ Վրաստան» կուսակցության առաջնորդ - Դեմոկրատական շարժում կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեի) վրացիների գիտակցության խորքերը ներհրելով` «Արեւմուտքը մեզ հետ է» եւ «Արեւմուտքը կօգնի մեզ» կարգախոսները: Միեւնույն ժամանակ առաջացել է փորձագետների մի ամբողջ շերտ, որոնք աշխատում են բազմաթիվ ՀԿ-ներումԿապիտան Գրանտի երեխաները», ինչպես նրանց անվանակոչում են քաղաքագիտական շրջանակներում), որոնք նույնպես քարոզում են «արեւմտյան արժեքները»: Նրանք նույնպես ազդեցություն են թողնում ներքին քաղաքականության վրա` պատկերացում ձեւավորելով եվրաատլանտյան ընտրության ճիշտ լինելու վերաբերյալ: Բայց հիշե՛ք ասացվածքը` անկախ նրանից, ինչքան «շաքար» ասես, բերանդ չի քաղցրանա: ԼԳԲՏ-ի հանդեպ հանդուրժողականությունը դրամապանակին գումար չի ավելացնում: Հեռուստաէկրանից եվրոպական մայրաքաղաքների գեյ-շքերթների ցուցադրումները չեն փոխհատուցվում այնտեղ տոմս գնելու հնարավորությամբ: Աղքատ բնակչությունն ու հեռանկար չունեցող երիտասարդներն արդյունաբերության լիակատար բացակայության պայմաններում արտահայտում են իրենց դժգոհությունն իշխանության հանդեպ բողոքներով, որոնք, բնականաբար, օգտագործում են երկիրը ներկայումս ղեկավարող «Վրացական երազանքի» մրցակիցները, հատկապես` վրեժխնդրության կարոտ «Միասնական ազգային շարժումը», որը ստեղծվել է Ուկրաինայի ներկայիս քաղաքացի Միխայիլ Սաակաշվիլիի կողմից: Այսպիսով` Թբիլիսիում վերջերս տեղի ունեցած բողոք-ցույցերի մեջ կան ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններ: Վրաստանում պատասխանատու քաղաքական վերնախավի խիստ կարիք կա, որը կարող է ստանձնել պատասխանատվություն այս երկրի համար, որը մոտ է թե՛ Հայաստանին, թե՛ Ռուսաստանին: Մի փոքր հույս կա հաջորդ տարվա վրացական խորհրդարանի ընտրությունների հետ կապված: Գուցե ազգային շահերի հայեցակարգը սկիզբ դառնա խաչմերուկում մնացած այդ երկրի արտաքին եւ ներքին քաղաքականության ձեւավորման համար:

«Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից առաջին հերթին տուժում է հենց Եվրոպան»

ԶԱՐՈՒՀԻ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА