o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

23.08.2019 20:57 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Մինչ խառնակ ժամանակներում ոմանք հեղափոխությունն ավելի կարեւոր են համարում, քան Արցախըհերոսներին ձգտում են վարկաբեկել միաժամանակ հերոսացնելով բանակից փախած տարատեսակ քայլոներին, քաղբանտարկյալ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ, հանդես եկավ զարմանալի պարզություն ունեցող նախաձեռնությամբ. «Քաղաքական շահերի նպատակով փորձ է արվում արժեզրկել Արցախյան ազատամարտը, հաղթանակ կերտողներին եւ Արցախի կարեւորությունն ընդհանրապես: Թույլ չե՛նք տա: Բոլոր նրանք, ում հայրը, եղբայրը կամ պապիկը պատերազմի մասնակից է, ունեն իրական հերոս ի դեմս նրանց: Փառք ու պատիվ բոլոր այդ մարդկանց: #ԻմՀերոսնԻմՀայրնԷ #ՄերԱրցախ»: Այո, հերոսների հարցը ունի զարմանալիորեն հստակ պատասխան` իմ հերոսն իմ հարազատն է, ով մասնակցել է պատերազմիուստի չպետք է զարմանալ, թե ինչպես դա վերածվեց ֆլեշմոբի, եւ շատ ու շատ մեր հայրենակիցներ սոցիալական ցանցերում զետեղեցին յուրաքանչյուրն իր Հերոսի լուսանկարը:

ԶԱՐՄԱՆՔ

Հեղափոխությունը քիչ էր, հիմա էլ Ամուլսարը Արցախից ավելի կարեւոր համարեցին: Եվ համարողը ԱՐԱ ՊԱՊՅԱՆՆ է: Անշուշտ, դա բացարձակապես մերժելի կարծիք է, ու ճիշտ է ասում Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը. «Նման հայտարարություններ իրենց կարող են թույլ տալ երեք կարգի մարդիկ` բավարար գիտելիքներ չունեցողները, որպեսզի դատեն նման կարեւորության խնդիրների մասին, հոգեկան խանգարումներով մարդիկ եւ հայկական պետականությունը խարխլողները»: Դե հիմա թող պարոն Պապյանն ընտրի` այդ երեք կատեգորիաներից որին է պատկանում:

ԶԱՐՄԱՆՔ

Շատերը տարակուսեցին, որ ՄԱՐԻԱՄ ՓԱՇԻՆՅԱՆԸ ամբողջ հանրությանը հաթաթա տվեց եւ ուղարկեց հանգստանալու եւ խորը շունչ քաշելու: Այ, երեւանցիներն ինչքան էլ ցանկանան, «թագավորի աղջկա»` խորը շունչ քաշելու հրամանքը կատարել չեն կարող, քանզի զիբիլի հոտը խեղդում է: Բայց Մարիամի հետ կապված մեկ ուրիշ զարմանալի պատմություն լույս աշխարհ եկավ: Աշխատակազմ որոնելու համար նախատեսված կայքում Փաշինյանների ընտանիքին պատկանող  «Հայկական ժամանակը» հայտարարություն է զետեղել, որ փնտրում է բոլոր անհրաժեշտ որակներով օժտված խմբագիր: Եվ ահա զարմանալիորեն պարզվում է, որ կայքին ուղարկվող ռեզյումեներն ուսումնասիրում է Մարիամ Փաշինյանը: «Շնորհակալություն ակտիվության համար: Մեծ հետաքրքրությամբ կարդում եւ դիտարկում ենք ձեր ինքնակենսագրականները: Եղեք ավելի ակտիվ, եւ անպայման ինքնակենսագրականների մեջ թողեք կոնտակտային տվյալներ, որպեսզի կարողանամ կապ հաստատել ձեզ հետ եւ հրավիրել հարցազրույցների: Հարցազրույցը կվարեմ ես ու իմ գործընկերները»,- գրել է Մարիամը: Դե ինչ, երեւի թե «ժողովրդիս վարչապետը» եւ «առաջին տիկինը» հասկացել են, որ այնպիսի շիլա են եփել, որ հարազատ թերթ վերադառնալու տարբերակ էլ չունեն, ու այլ բան չի մնում, քան գլխանց թերթը թողնել զավակներին` չսպասելով թեժ աշնանը:

ԶԱՐՄԱՆՔ

Նույնիսկ ամենավատ երազում չէի կարող պատկերացնել, որ մի օր գրախանութ եմ ատելու: Այդպիսի գրախանութ հայտնվեց` ԲՈՒԿԻՆԻՍՏԸ, ուր ցուցափեղկին ոմն Ժան-Շա (Հովհաննես) Թեքգյոզյանի «Երրորդ սեռ» վեպի մեծ գովազդն է փակցված: Գրքին ծանոթ չեմ, բայց անունն արդեն հուշեց, որ մի հարամ պատմություն պետք է լինի: Դե ինչ ասես սրան, ասելիքը պարզապես թերթում տպելու բան չէ...

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА