o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞Վ ԵՔ ԴՈՒՔ, ՄԻՍԹՐ ԱԼԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԳՈԳԲԱՇՅԱՆ

23.08.2019 20:48 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ո՞Վ ԵՔ ԴՈՒՔ, ՄԻՍԹՐ ԱԼԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԳՈԳԲԱՇՅԱՆ

Մինչ եռում են ներքաղաքական կրքերը, տեղի է ունենում մի իրադարձություն, որը կայուն ժամանակներում կդիտարկվեր որպես թիվ 1` Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նոր դեսպան է նշանակվել Ալան Անդրանիկ Գոգբաշյանը, ով եկող ամիս այդ պաշտոնում կփոխարինի Ջուդիթ Ֆարնուորթին:

Թուրքիայում մոտ 90 ռուսաստանցի Է մահացել տուրիստական սեզոնի սկսվելուց ի վեր. ՌԴ-ի դեսպան

Դա առաջին դեպքն է, որ որեւէ տերություն ՀՀ-ում հայազգի դեսպան է նշանակում, ու անշուշտ, այդ նշանակումն արտացոլում է Մեծ Բրիտանիայի բավականին կոնկրետ նպատակներ: Սակայն նրա կենսագրության մասին պաշտոնապես քիչ տվյալներ են հրապարակված: 1974թ. ծնված, մասնագիտությամբ իրավաբան Ալան Գոգբաշյանը 2008-ին ընդունվել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ: 2008-2010թթ. ԱԳՆ Զենքի չտարածման վարչությունում արտահանման լիցենզավորման թիմի ղեկավար է, 2011-2014թթ.` Մարոկկոյում փոխդեսպան, 2014-2017թթ.` ԱԳՆ Ամերիկաների վարչության Կարիբյան տարածաշրջանի, Կենտրոնական Ամերիկայի եւ Մեքսիկայի բաժնի ղեկավար, 2017-2018թթ.` ԱԳՆ Մարդկային ռեսուրսների վարչությունում մարդկային ռեսուրսների միջազգային բաժնի ղեկավար է: Եվ վերջապես, հենց իր նշանակումից առաջ 2018-2019թթ. անցնում է ռուսաց լեզվի խորացված դասընթացներ: Սակայն Ալան Գոգբաշյանը շատ լավ տիրապետում է հայերենի: 2000թ. սեպտեմբերին Ալան Գոգբաշյանն իր ընկեր Ստեփան Ավանեսյանի հետ հիմնել էր Առաջնորդների զարգացման կենտրոն, որի հիմնական նպատակն էր պատրաստել նոր առաջնորդներ, որոնք «կփոխեն իրերի ընթացքը»: «Երիտասարդների ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել երկրի առջեւ ծառացած բոլոր սոցիալական եւ տնտեսական  դժվարությունները: Երիտասարդները կփոխեն ամեն բան: Երբ նրանք գան իշխանության, ամեն ինչ այլ կերպ կլինի»,- ասել էին կենտրոնի հիմնադիրները Ամերիկայի հայ ավետարանչական ընկերության թերթին տված հարցազրույցում: Ալան Գոգբաշյանը եւ Ստեփան Ավանեսյանը մեծ ցանկություն են ունեցել երիտասարդներին ներկայացնել «առաջնորդության նոր մոդել` հիմնված աստվածաշնչյան արժեքների եւ քրիստոնեական սկզբունքների վրա»: «Մեզ եւ մեր ուսանողներին միավորում է Հայաստանում փոփոխություններ անելու ցանկությունը: Փոփոխություն, որը կհանգեցնի երկարատեւ վերափոխման»,- ասել էր Ալան Գոգբաշյանը: Նրա խոսքով` «Ներկայումս մենք ունենք մոտ 100 ուսանող, նրանցից ոմանք մեզ մոտ սովորում էին մեկուկես տարի: Նրանք ներկայացնում են տարբեր ոլորտներ` կառավարումը, օրենքը, բժշկությունը, կրթությունը, սոցիալական աշխատանքը, բայց բոլորն էլ ընդհանուր բան ունեն` իրենց երկրում փոփոխություն տեսնելու վառ ցանկություն»: Իսկ նրա ընկեր Ստեփան Ավանեսյանը այդ նույն նյութում խորին երախտագիտություն է հայտնում Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցությանը, եւ շեշտում է. «Թող Աստված օգնի պատրաստել արդար առաջնորդների սերունդ, որը կուրախացնի Հայաստանի ժողովրդին»: Նա նաեւ շեշտում է. «Ես օրհնվեցի, որ կարողացա կրթվել, աստվածաբանություն սովորել Լոնդոնի Աստվածաշնչյան քոլեջում»:

«Վշտացած եմ, պարոն վարչապետ։ Դեսպանահավաքին Նիկոլի ելույթի մասին». Արմեն Աշոտյան

2000-ի սեպտեմբերին 26 տարեկան Ալան Գոգբաշյանը սկսում է շուրջ 100 հոգու նախապատրաստել Հայաստանում, որպեսզի դառնան երիտասարդ առաջնորդներ, եւ գործնականում նրանք բոլորն անխտիր այժմ ընդգրկված են պետական տարբեր օղակներում: 19 տարի անց նույն սեպտեմբերին, արդեն որպես րիտանական դեսպան նա Հայաստանում ծավալելու է գործունեություն` ներկայացնելով Լոնդոնի շահերը, ու դժվար թե նրա` Առաջնորդների զարգացման կենտրոնի շրջանավարտները մոռացած լինեն իրենց ուսուցչապետին: Համ էլ բացառված է, որ նորանշանակ դեսպանը անձնական ծանոթություն չունենա նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է ներկայացրել Կրասնոդարի երկրամասում հայերի մասնակցությամբ վթարի մասին

Գահերի խաղում Լոնդոնն իր քայլն է անում, քայլ` դեսպանով:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА