o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՔԾ-ն ստացել է BBC-ի հրապարակման վերաբերյալ հաղորդումը

23.08.2019 20:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
ՀՔԾ-ն ստացել է BBC-ի հրապարակման վերաբերյալ հաղորդումը

Հատուկ քննչական ծառայությունը ստացել է «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության հաղորդումը՝ BBC-ի՝ վերջերս հայտնի դարձած հրապարակման վերաբերյալ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

ՀՔԾ-ն Հրայր Թովմասյանի գործով այցելել է ՀՀԿ գրասենյակ

Հիշեցնենք, որ BBC ռուսական ծառայությունում օգոստոսի 7-ին հրապարակվել էր հոդված, ըստ որի` արցախյան ուժայինները 2008թ.-ի մարտի 1-ին Երեւանում կրակել են ցուցարարների ուղղությամբ։ Ըստ հոդվածի՝ ցուցարարների ուղղությամբ կրակ բացելու գործողությունը ղեկավարել է Արցախի գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկին)։ Սրանից հետո՝ օգոստոսի 12-ին, «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը գրել էր, որ հրապարակավ ստանձնած իրենց հանձնառությանը համապատասխան՝ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել BBC-ի հայտնի հրապարակման, ինչպես նաև դրան հաջորդած՝ հայտնի ցուցմունքի ամբողջական հրապարակման առնչությամբ։ 

Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը օգոստոսի 20-ին «Փաստինֆո»-ին տեղեկացրել էր, որ հաղորդումն ուղարկել են Հատուկ քննչական ծառայություն։

Մարինա Օհանջանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հաղորդումը քննության առարկա է դարձվել նախաքննության տվյալների հրապարակման դեպքի առթիվ հարուցված  ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Նշենք, որ խոսքը վերաբերում է դեռեւս մարտ ամսին «Ժողովուրդ» օրաթերթի կողմից «Մարտի 1»-ի գործով նախաքննական  գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հրապարակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործին։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА