o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԻԿՈԼԻ ՇՈՒՐՋ ԹԱԿԱՐԴՆԵՐԸ ՍԵՂՄՎՈՒՄ ԵՆ

23.08.2019 20:34 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՆԻԿՈԼԻ ՇՈՒՐՋ ԹԱԿԱՐԴՆԵՐԸ ՍԵՂՄՎՈՒՄ ԵՆ

Հայաստանում այս օրերին եռացող ներքաղաքական կրքերի պատճառով աննկատ մնաց մեկ շատ կարեւոր տեղեկատվություն: Ճիշտ է, այս դեպքում խոսքն ուղղակիորեն մեր երկրին չի վերաբերում, սակայն այդ իրադարձությունն ի զորու է ամենաամոտ ապագայում ամենաուղղակի եւ խորքային ազդեցությունն ունենալ նաեւ Հայաստանի վրա:

ՆԻԿՈԼԻ ՎՐԱ ԾԱՆՐ ԿՆՍՏԻ ԲՈԼԹՈՆԻ ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼԸ

 

ՌԴ-ԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ G7

Այսպես, օրերս տեղի ունեցավ ՌԴ-ի եւ Ֆրանսիայի առաջնորդների հանդիպումը, որից հետո Մակրոնը հեռախոսազրույց ունեցավ նաեւ նախագահ Թրամփի հետ: Ըստ այդ զրույցին վերաբերող տեղեկատվության՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները պայմանավորվել են հաջորդ տարի Ռուսաստանին հրավիրել G7-ի գագաթաժողովին, այսինքն՝ վերականգնել G8-ի ձեւաչափը: Հիշեցնենք, ՌԴ-ն այդ ձեւաչափից դուրս մնաց՝ կապված ուկրաինական խնդրի հետ: Ընդ որում, G8-ից դուրս մնալը նշանակում էր ՌԴ-ի եւ Արեւմուտքի, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի հարաբերությունների ծայրահեղ շիկացում, որը տեսնում ենք վերջին 4-5 տարիներին, եւ որի արդյունքում ծայրահեղ շիկացման հասավ նաեւ ողջ համաշխարհային մթնոլորտը: Եվ հիմա, երբ օրակարգ է մտնում G8-ի վերականգնման գաղափարը, դա առնվազն նշանակում է, որ այդ գլոբալ իրավիճակը լիցքաթափման ընթացքի մեջ է, թեեւ այստեղ մի շարք էական գործոններ պետք է հաշվի առնել: Ամենակարեւոր գործոններից մեկն այն է, որ ՌԴ-ին G7 հրավիրելու եւ «մեծ ութնյակը» վերականգնելու մասին Թրամփը հայտարարությամբ հանդես եկավ դեռ մինչեւ Պուտին-Մակրոն հանդիպումը: Ընդ որում, ՌԴ-ն բավականին անտարբեր վերաբերվեց այդ առաջարկին, որն ակնարկում էր Մոսկվայի ունեցած որոշակի նախապայմանների առկայության մասին: Այն տպավորությունն է, որ դրանից հետո Թրամփը Մակրոնին գործուղեց՝ Պուտինի հետ այդ հարցով լեզու գտնելու, եւ կարծես թե պայմանավորվածություն եղավ: Համենայնդեպս, հնչեց նաեւ Պուտինի տեսակետը, որ Ռուսաստանը G7-ի հետ ցանկացած կոնտակտ օգտակար է համարում, բայց դրան էլ հաջորդեց նրա մամուլի խոսնակ Պեսկովի մեկնաբանությունը, որ բացի ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դրական կարծիքից պետք է նաեւ G7-ի մյուս անդամների համաձայնությունը լինի: Հասկանալի է, առաջին հերթին խոսքը Բրիտանիայի եւ Գերմանիայի մասին է, եւ ահա նորընտիր վարչապետ Ջոնսոնն ու բավականին կասկածելի քաղաքական վիճակում գտնվող Մերկելը շտապեցին հայտարարել, որ գոնե այս պահին դեմ են ՌԴ-ի վերադարձին: Ավելի ճիշտ, որ վաղ է այդ մասին խոսելը, դեռ «շատ անելիքներ կան»:

«Ոչ մի դեպքում մութ սենյակում սեւ կատու պետք չէ փնտրել, այն իրականում չկա» (Տեսանյութ)

Ահա սա է այս պահին առկա ընդհանուր պատկերը, սակայն դա էլ բավականին ուշագրավ եզրահանգումների տեղիք տալիս է: Ամենակարեւորը. այն, որ G8-ի վերականգնման գաղափարը գալիս է Թրամփից, դա հերթական ծանրակշիռ ակնարկ է՝ ի օգուտ այն վարկածի, որ Կրեմլը եւ Վաշինգտոնը հետեւողականորեն շարժվում են երկկողմ հարաբերությունները գոնե տանելի մակարդակի հասցնելու: Չէ, նկատի չունենք այն ուլտրալիբերալիստական վարկածը, թե Թրամփը ռուսական գործակալ է, կամ էլ դրա այն ծայրահեղ տարբերակը, թե Մոսկվայի հրահանգով Թրամփը քանդում է ԱՄՆ-ն, ինչպես ժամանակին Գորբաչովը քանդեց ԽՍՀՄ-ն: Դա, ինչ խոսք, սովորական քարոզչական հնարք է՝ ուղղված ներամերիկյան հարթակում Թրամփի դիրքերի թուլացմանը: Առավել եւս, որ ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների բարելավում ասվածը չի նշանակում դաշինք կամ նման բան: Այդ բարելավման ընթացքում էլ հակասությունների, կոշտ պայքարի եւ սեփական շահերն առաջ տանելու տարրերի պակաս ամենեւին էլ չկան: Սակայն սեփական շահերն առաջ տանելով էլ, հնարավոր է փոխընդունելի խաղի կանոններ ձեւավորել եւ դրանցից ելնելով, շարժվել, եւ հենց դա է, որ նկատվում է Պուտին-Թրամփ այս բավականին ինտրիգային գործընթացում:

Ո՞ՒՐ ԵՆՔ ՀԱՍՆԵԼՈՒ` ՈՒՆԵՆԱԼՈՎ ԵՌԱԲԼՈՒՐԸ ՊՂԾՈՂ ԼԱՄՈՒԿՆԵՐ

 

ԱՄՆ-ԵՎՐՈՊԱ ՀԵՐԹԱԿԱՆ ԲԱԽՈՒՄԸ

Եվ ահա G7 ՌԴ-ի վերադառնալու հիշատակված պատմությունը նաեւ ցույց տվեց, որ այդ հարցում Եվրոպայում կան բավականին լուրջ տարաձայնություններ. սերտ դաշնակիցներ հանդիսացող Ֆրանսիան եւ Գերմանիան ցույց տվեցին էապես տարբերվող դիրքորոշում, ինչը նաեւ ակնարկ է, որ շատ այլ հարցերում եւս Մակրոնը կարող է սկսել գործել Թրամփի թեւում: Իսկ ահա «Բրեքսիթի» հարցում լուրջ հակասությունների մեջ գտնվող Գերմանիան եւ Բրիտանիան միասնականություն ցուցաբերեցին, թեեւ մինչ այս հենց Բրիտանիան էր, որ որպես կանոն, անմիջապես համաձայնվում էր անդրօվկիանոսյան «մեծ եղբոր» ամեն մի ասածի հետ: Եվ մյուս կողմից էլ, Գերմանիան այն պետությունն է, որ այլ ուղղություններով ծանրակշիռ հարաբերություններ ունի ՌԴ-ի հետ (օրինակ՝ գազամատակարարման), ընդ որում՝ ԱՄՆ-ի հետ կոշտ հակասությունների մեջ մտնելու գնով: Այսինքն, տրամաբանորեն Մերկելը պետք է որ առնվազն ավելի չեզոք լիներ G7 ՌԴ-ի վերադառնալու հարցով: Սակայն մյուս կողմից էլ, այդ դեպքում ՌԴ-ն մեծ հաղթանակով դուրս կգա ուկրաինական պատմությունից, եւ եթե դրա հետ միաժամանակ էլ ստանա ԱՄՆ-ի հետ համաձայնեցված ընդհանուր խաղի կանոնները, ապա գործնականում կվերականգնի ԽՍՀՄ-ի փլուզմամբ կորցրած գրեթե բոլոր աշխարհաքաղաքական դիրքերը: Իսկ ահա ԵՄ-ն եւ նրա փաստացի առաջնորդ Գերմանիան, որը ԽՍՀՄ-ից հետո դարձել էր գլոբալ թիվ 2 աշխարհաքաղաքական ուժը, այդ պարագայում կմղվի երկրորդ պլան: Ու այս նույնը վերաբերում է նաեւ Բրիտանիային: Գումարենք նաեւ համաշխարհային առաջատարների «առաջին եռյակում» Չինաստանի հայտնվելու հեռանկարը, Գերմանիայի ապագա դիրքերն էլ ավելի մշուշոտ են դառնում: Իհարկե, նույնը կարելի է ասել նաեւ Ֆրանսիայի մասին: Սակայն այն տպավորությունն է, որ առանց այդ էլ ԵՄ-ում առաջատարի դիրքը Մերկելին թողած Մակրոնը հույսեր ունի, որ ներկայիս դասավորությունները նրան հնարավորություն կտան դառնալ եվրոպական լիդեր: Նաեւ հաշվի առնելով, որ «քյարթու» ֆեմինիստուհի Մերկելը գտնվում է իր քաղաքական կենսագրության մայրամուտին:

ԲԱՔՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՍՐԵԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

 

ՌԴ-Ի ԴԻՐՔԵՐԸ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԿԱՄՐԱՊՆԴՎԵՆ

Իհարկե, G7 ՌԴ-ի վերադառնալու հարցով դեռ ամենատարբեր զարգացումները կարող են տեղի ունենալ, առավել եւս, որ խոսքը գալիք տարի ԱՄՆ-ում տեղի ունենալիք հանդիպմանը ՌԴ-ին հրավիրելու մասին է: Սակայն արդեն այս շաբաթ Փարիզում կայանալիք G7-ին Թրամփը կարող է այդ հարցը բերել օրակարգ: Իհարկե, դա կարող է բերել ԱՄՆ-ի եւ նրա եվրոպական դաշնակիցների հերթական բախմանը, սակայն ամենաէական խնդիրը դա չէ: Այլ այն, որ եթե իրոք ՌԴ-ի հարցով ԱՄՆ-ն գնա դաշնակիցների հետ եթե ոչ անգամ բախման, այլ թեկուզեւ հակասությունների, ապա միայն այդ փաստը շատ ավելի հստակ կուրվագծի ինչպես ռուս-ամերիկյան հարաբերությունների ապագա ընթացքը, այնպես էլ աշխարհի առաջիկա աշխարհաքաղաքական դեմքը: Այն է՝ եռաբեւեռ համակարգ, որտեղ հիմնական սրացումները կլինեն տնտեսական հարթակում՝ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ, իսկ ՌԴ-ին կմնա այդ պայքարը ռազմաքաղաքական տեսանկյունից բալանսավորողի բավականին հարմարավետ կարգավիճակը՝ իր երբեմնի ազդեցության գոտիներում դիրքերի հետագա ամրապնդման հեռանկարով: Հենց այս վերջին տարբերակն է, որ կարող է ամենաուղղակի եւ էական ազդեցությունն ունենալ նաեւ հարավկովկասյան եւ հայաստանյան իրողությունների վրա: Մեր իշխանական վերնախավը, թեեւ դեռ շարունակում է Ստամբուլյան կոնվենցիա եւ նման ուլտրալիբերալիստական խաղեր խաղալ, սակայն ի պատասխան, Մոսկվայից եկող մեսիջներն էլ իրենց հերթին են սկսում դառնալ ավելի սուր եւ վտանգավոր: Բերենք միայն ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին չհանձնելու ՌԴ-ի որոշումը, այն էլ այնպիսի պատճառաբանությամբ, որը միանգամայն բաց ակնարկ էր նրան քաղաքական առումով հետապնդվող դիտարկելու փաստը: Խոսակցության թեմա է նաեւ հերթական անգամ Հայաստանին տրամադրվող գազի գինը բարձրացնելու հարցը, եւ այդպես շարունակ: Այսինքն, մեր իշխանավորները շարունակում են ուլտրալիբերալիստական խաղերը եւ շարունակաբար հարվածների ենթարկվում: Չշարունակելու դեպքում էլ հարվածները գալիս են տարաբնույթ սորոսներից, եւ ֆիքսենք, որ նրանց մոտ էլ ճնշման լծակների պակաս չկա: Եվ ահա այս իրավիճակում, երբ շատ ավելի իրատեսական է դառնում, որ Մոսկվայի դիրքերը, մասնավորապես, մեր տարածաշրջանում շարունակում են մնալ վերելքի դինամիկայի մեջ, եւ այդ առումով էլ ավելի ծանրակշիռ սպասելիքներ են առաջացել, թակարդը, որի մեջ հայտնվել է Նիկոլը, միայն դառնում է էլ ավելի ճնշող: Եվ հանգուցալուծումն էլ, ակնհայտորեն, շատ մոտ է:

«ԴԱՎԱԴԻՐ ՍԱԴՐԻՉԸ» ԿԱՐԾԵՍ ԹԵ ՍԿՍՈՒՄ Է ՏԵՍԱՆԵԼԻ ԴԱՌՆԱԼ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА