o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օսիպյանին գործուղե՞լ Ջերմուկ, թե՝ ոչ. սա է Նիկոլի խնդիրը

23.08.2019 20:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Օսիպյանին գործուղե՞լ Ջերմուկ, թե՝ ոչ. սա է Նիկոլի խնդիրը

Անցած շաբաթ, երբ դեռ նոր էր սկսում թեժամալ Ամուլսարի հետ կապված բողոքների շարքը, առիթ ունեցանք ներկայացնել մեր ունեցած տեղեկատվությունն այն մասին, որ Փաշինյանը փորձում է Ամուլսարի հարցով պաուզա վերցնել (https://iravunk.com/news/91583): Եվ ահա մեր նույն արժանահավատ աղբյուրը, կապված Նիկոլի այսօրվա Ջերմուկ կատարած այցի հետ, տեղեկացնում է, որ նա փորձելու էր ինչ-որ քայլ ձեռնարկել՝ պաուզան դադարեցնելու համար, բայց չստացվեց:

Բանակցություններն ընթացել են դեռևս Ս. Սարգսյանի օրոք, Տաթևիկը մեկնել է Եվրոպա և հանձնել Նիկոլի որոշումը. Լապշին

Այսպես, համաձայն տեղեկատվության, Փաշինյանը նաեւ մտածում էր ջերմուկցիների թեկեւզեւ ձեւական համաձայնությամբ վերադառնալ այնտեղից, ուստիեւ մշակված էր այցի նման սցենար: Շրջագայել ջերմուկցիների տներով՝ հիմնականում շեշտը դնելով նրանց վրա, ովքեր ենթադրաբար Ամուլսարի շահագործումից ունեն ինչ-ինչ ակնկալիքներ եւ, բնականաբար, կողմ կարտահայտվեին հանքի շահագործմանը: Մոտավորապես այն երանգավորմամբ, ինչի նաեւ Փաշինյանը ներկայացրեց. «Այ, եթե պարզվի, որ ոչ մի բնապահպանական վտանգ չկա, ուրեմն ինչո՞ւ չշահագործել»: Ենթադրվում էր նաեւ, որ այն անհատներն էլ, ովքեր հանքից անձնական սպասելիքներ չունեն, ընդունելով վարչապետին, կկաշկանդվեն եւ չեն կարող կոշտ կերպով դեմ արտահայտվել: Իսկ ահա Նիկոլին կմնա միայն լայվերի միջոցով ցույց տալ, թե, տեսեք, ամենեւին էլ բոլոր ջերմուկցիները չէ, որ դեմ են, ավելին, որ զրուցակիցների հիմնական մասը շահագործմանը դեմ չի լինի, եթե բնապահպանական արտակարգ միջոցառումներ կիրառվեն: Այսինքն, որ բողոքողները քիչ թվով ուղղորդված մարդիկ են, նրանց էլ կարելի է հանգիստ կապել «նախկին հանցավոր ռեժիմի» հետ,  ոստիկանապետ Օսիպյանին հանձնարարել՝ ասֆալտներին փռել, ու վերջ, հարցը կլուծվի:

Սակայն, ինչպես տեղեկացնում է աղբյուրը, սցենարը ջարդուփշուր եղավ այն բանից հետո, երբ հազարավոր ջերմուկցիներ Փաշինյանի ժամանման պահին դուրս եկան փողոց՝ նրան դիմավորելու: Նախատեսված սցենարն արդեն չէր աշխատի. քաղաքի բնակչությունը փողոցում է եւ տեսախցիկների առաջ միահամուռ դեմ էր արտահայտվում հանքը բացելուն, ողջ երկիրը տեսնում էր այդ փաստը, եւ դրանից հետո ինչ-որ անհատների հետ լայվերով ներկայացնել հակառակ պատկերը՝ հաստատ չաշխատող բան է: Փաշինյանին մնում էր միայն արագ-արագ մի քանի տներ մտնել եւ փորձել առանց զանգվածային հանդիպման հեռանալ, որպեսզի գոնե այդտեղ չֆքսվի նրա ներկայությամբ քաղաքի բնակչության իրական տրամադրություները: Դա էլ չստացվեց, հենց այնպես հազարավոր հավաքվածներին թողնել-գնալը կարող էր էլ ավելի վատթարացնել վիճակը: Ուստիեւ մնում էր մեկ տարբերակ՝ քաղաքացիների հետ կարճ հանդիպման ժամանակ երկարաձգել հարցի վերջնական հստակեցման պաուզան, թե դեռ կուսումնասիրենք ու նոր վճիռ կկայացնենք:

Սակայն այս պաուզան էլ իր հերթին է դարձել լուրջ խնդիր: Ի թիվս այլ հարցերի, նաեւ այսօր ֆիքսվեց, որ «Լիդիան Արմենիայի» բաժնետոմսերի վերսկսել են էժանանալ: Ճիշտ է, կա նաեւ կարծիք, թե սա բորսայական սպեկուլյացիա է, որ ընկերության արժեթղթերի գինն արհեստականոր են իջեցնում են, որ էժանով գնեն եւ հետագայում մեծ եկամուտներ ունենան: Բայց անգամ եթե դա է նպատակը, բան չի փոխվում. եթե հանքի շահագործման հնարավորություն ամենամոտ ժամանակներս չլինի, ընկերության համար դա կրախ է դառնալու: Այն, որ դա սրելու է Նիկոլի ուղղությամբ ճնշումները, թե արագացրու, հարցը լուծի, հասկանալի է, եւ այս պաուզան էլ չի կարող երկար ձգվել: Սակայն ջերմուկցիները վճռական են տրամադրված, եւ այսօրվա այցի տապալումից հետո, ըստ աղբյուրի, վերնախավում էլ են մոտեցել այն համոզմունքին, որ բնապահպանական խոստումներ տալը կամ բողոքները «նախկին հանցավոր ռեժիմի» վրա գցելը հազիվ թե ստացվի, ու կարծես թե միակ տարբերակն Օսիպյանին այնտեղ գործուղելն է: Բայց դա շատ վտանգավոր տարբերակ կլիներ, Իջեւանի օրնակն այս դեպքում չի աշխատի: Օսիպյանին չգործուղես էլ, Լիդիանը կարող է սնանկացմաան դուռը հասնել, դե գնա, ու դրա համար պատասխան տուր:

Քերոբ Սարգսյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА