o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չինաստանը 75 մլրդ դոլարով կբարձրացնի ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը

23.08.2019 19:51 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Չինաստանը 75 մլրդ դոլարով կբարձրացնի ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը

Չինաստանը սեպտեմբերի 1-ից և դեկտեմբերի 15-ից ԱՄՆ-ից ներկրվող արտադրանքի համար կբարձրացնի մաքսատուրքերը 10 և 5 տոկոսով՝ ընդհանուր 75 մլրդ դոլարի չափով, գրում է korrespondent.net-ը՝ ՉԺՀ-ի պետական խորհրդին առընթեր սակագների և տուրքերի կոմիտեի հաղորդագրությանը հղումով:

Ճապոնիան պատրաստվում է ԱՄՆ-ից ներմուծվող մսի սակագինն իջեցնել մոտ 20%, գինու սակագինը մոտ 15%-ով

«Սակագների և տուրքերի կոմիտեն որոշում է ընդունել 75 մլրդ դոլար ընդհանուր ծավալով ԱՄՆ-ից 5078 ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը բարձրացնել 10 և 5 տոկոսներով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Աղբյուրի հաղորդմամբ՝ միջոցները ձեռնարկվել են՝ ի պատասխան ԱՄՆ-ի պրոտեկցիոնիզմին:

«Միացյալ Նահանգների նման գործողությունները հանգեցրել են չին-ամերիկյան առևտրային շփման հետագա էսկալացիայի և հսկայական վնաս են հասցրել ՉԺՀ-ի, ԱՄՆ-ի և այլ պետությունների շահերին: Նրանք նաև լուրջ սպառնալիք են ստեղծել բազմակողմ առևտրային համակարգի և ազատ առևտրի սկզբունքների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ սեպտեմբերի 1-ից Վաշինգթոնը 300 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների համար 10 տոկոսի չափով նոր մաքսատուրքեր կսահմանի:

 

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА