o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ, մի՛ արա այդ բանը: Հավատա: Սերունդների նզովքի տակից դուրս չես գա. ԳԽ նախկին պատգամավոր

23.08.2019 18:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նիկոլ, մի՛ արա այդ բանը: Հավատա: Սերունդների նզովքի տակից դուրս չես գա. ԳԽ նախկին պատգամավոր

29 տարի առաջ, 1990թ.-ին, այս օրը, ՀՍՍՀ Գերագույն Խորհուրդը ընդունեց ՀՀ անկախության մասին Հռչակագիրը, որով այդուհետ ՀԽՍՀ-ն վերանվանվեց ՀՀ-Հայաստանի Հանրապետություն: Թղթին հանձնեցինք մեր ժողովրդի ապագայի պատկերացումների մասին հայ քաղաքական մտքի խտացումը:
Առ այսօր Հռչակագիրը մնում է միակ փաստաթուղթը, որն իրոք արտահայտում է և՛ հայերիս քաղաքական կամքն ամբողջության մեջ, և՛ ելնում է ողջ հայության շահերից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը։ 

​​​​​​​«Թարգի արտաքին քաղաքականությամբ զբաղվելը ու անցի առաջվա գործիդ». Գ. Պետրոսյանը՝ Ռուբինյանին

Վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Առանց խաբեության

29 տարի առաջ, 1990թ.-ին, այս օրը, ՀՍՍՀ Գերագույն Խորհուրդը ընդունեց ՀՀ անկախության մասին Հռչակագիրը, որով այդուհետ ՀԽՍՀ-ն վերանվանվեց ՀՀ-Հայաստանի Հանրապետություն:
Թղթին հանձնեցինք մեր ժողովրդի ապագայի պատկերացումների մասին հայ քաղաքական մտքի խտացումը:
Առ այսօր Հռչակագիրը մնում է միակ փաստաթուղթը, որն իրոք արտահայտում է և՛ հայերիս քաղաքական կամքն ամբողջության մեջ, և՛ ելնում է ողջ հայության շահերից:
Ի տարբերություն հաջորդած նման կարևորություն փաստաթղթերի, ասենք սահմանադրությունների, որոնք ուղղված էին խմբերի, թայֆաների, անհատների շահերի ապահովմանը ընդեմ հայության միասնական շահերի:
ՍՍՀՄ-ում առաջին երկիրն էինք, որ չնայած հնարավոր հսկայական ռիսկերին, գնացինք անկախության հռչակման քայլին:
Ի վերջո քիչ չէին մարդիկ, որոնք կանխատեսում էին, որ Հռչակագրի ընդունումից հետո Կրեմլը զորք կմտցնի ու նորածիլ անկախությունն ու ժողովրդին կճզմի սովետական տանկերի թրթուրների տակ:
Բայց գնացինք այդ քայլին ու հաղթեցինք այդ մարտը:
Հետո...
Հետո-ի մասին բոլորը գիտեն:
Քայլ-քայլ հեռացանք Հռչակագրից ու Հայաստանը սարքեցինք կլանային-ավտորիտար կառավարվումով աշխարհի հետամնաց երկրներից մեկը:
Երազանքների անկախ երկրի քաղաքականությունը, տնտեսությունը, ընդերքը, բնակչությանը քիչ-քիչ հանձնեցինք օտարների տնօրինմանը: 
Իսկ հիմա էլ՝ շուրջ երեսուն տարի անց, երբ եզակի հնարավորություն ստեղծվեց ու ունեցանք թեկուզ արտաքուստ ժողընտրյալ իշխանություն, վարչապետ, փոխանակ իշխանությունը վերադառնա ակունքներին, կասեցնի, այնուհետև սկսի նախորդ շրջանի ավերումների հետևանքները վերացնելը, համառորեն կառչել է նախորդների թողած քաղաքական ուղեգծին ու շարունակում է նույն կուրսը:
Եվ փոխանակ Ամուլսարի հարցով հանդես գան որպես ժողովրդի կամքի արտահայտիչ ու Հայաստանի շահերի պաշտպան, իշխանության տարբեր ներկայացուցիչներ ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձել են Լիդիանի շահերի պաշտպան ու ամեն գնով պայքարում են ժողովրդի կամքը կոտրելու, հանդես են գալիս բնակչության ու պետության հեռագնա կենսական շահերի դեմ:
Ու դա տեսանելի է անզեն աչքով:
Դա չի ծածկվի ոչ մի ականջահաճո խոսքերով ու երդումներով:

Հպարտանալու բան է, որ 29 տարի առաջ, 30 տարեկանում, ի թիվս երկու տասնյակ այլոց, ինքս էլ եմ աշխատել այդ պատմական, բարձրարժեք, մնայուն փաստաթղթի վրա:
Բայց այսօրվա ու երեկվա իրողությունները, զարգացումների ուղղությունները ոչ մի տեղ չեն թողում հպարտության:

Պետություն ունենալը ամեն ազգի չի տրված այս փոքրիկ երկրագնդի վրա:
Հռչակագրով մենք այդ պետություն ունենալու հիմքերը դրեցինք:
Վերնաշենքը տարին տարվա վրա ծուռ է կառուցվել:
Ամուլսարը այդ ծուռ շենքը ավելի է ծռելու:
Ամուլսարը գուցե այն քարն է, որի դնելուց հետո ծանրության կենտրոնը դուրս կգա առանցքից ու պետության փլուզումը կդառնա անխուսափելի:

Նիկոլ, մի՛ արա այդ բանը:
Հավատա:
Սերունդների նզովքի տակից դուրս չես գա:
Ոչ դու, ոչ քո սերունդները:
Մի՛ լսիր գրասենյակային ցորեն փախցնող նորմկներին: Նրանք պատասխանատու չեն և նրանց կուրացրել է ոսկու փայլը
Մի՛ տրվիր գայթակղությանը: Ինչքան էլ որ այն լինի փայլուն ու մեծակշիռ:
Ամեն ինչ անցողիկ է և ունայն:
Քեզանից հետո, իսկ դա անպայման գալու է, թող դրախտավայր Հայաստան ու մի՛ նպաստիր նրա դժոխքի վերածմանը:

Վերադարձի՛ր Հռչակագրին:
Փոխի՛ր գաղութաթալան կառավարման համակարգը:
Հայաստանի տերն Հայաստանի ժողովուրդն է ու համասփյուռ Հայությունը:

Լսի՛ր բնակիչների ձայնը:
Սիրի՛ր բնակիչներին:
Հպարտացի՛ր նրանցով:
Խոնարհվի՛ր նրանց առաջ:
Ծառայի՛ր նրանց ու Հանրապետությանը:

Իրականում, առանց խորամանկությունների ու խաբեության»,-գրել է Ալբերտ Բաղդասարյանը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА