o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփի կուսակցությունը Գրենլանդիան ԱՄՆ-ի կազմում պատկերող շապիկներ է թողարկել

23.08.2019 18:46 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփի կուսակցությունը Գրենլանդիան ԱՄՆ-ի կազմում պատկերող շապիկներ է թողարկել

ԱՄՆ Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեն, որը զբաղվում է Հանրապետական կուսակցության համար դրամահավաքով, իր կայքում շապիկի լուսանկար է տեղադրել: Լուսանկարում պատկերված է Միացյալ Նահանգների քարտեզը, որին կցված է նաև Գրենլանդիա կղզին:

Զարիֆը «խայտառակություն» է որակել Մերձավոր Սրևելք զորք ուղարկելու ԱՄՆ-ի որոշումը

«Աջակցի՛ր նախագահ Թրամփին նրա՝ Ամերիկայի բարգավաճմանն ուղղված ջանքերում: Նվիրաբերին 25 դոլար, և մենք քեզ սահմանափակ քանակությամբ հավաքածուից մեկ շապիկ կուղարկենք»,- ասված է հայտարարության մեջ:

ԱՄՆ դրոշի գույներով ներկված սպիտակ շապիկները հասանելի են 6 տարբեր չափսերով:

Օգոստոսի 16-ին հայտնի էր դարձել, որ Դոնալդ Թրամփը դիտարկում է Գրենլանդիան գնելու հնարավորությունը: Այս գաղափարը նա քննարկել է խորհրդականների հետ, որոնք նման ծրագիրը «տնտեսապես նպատակահարմար» են համարել:

Արդյունքում հաշվարկվել է, որ գործարքը կարող է 10 տրլն դոլար արժենալ: Ավլի ուշ Թրամփն անձամբ հաստատել էր Գրենլանդիան գնելու իր մտադրությունը:

Դանիայի կառավարությունը, որի կազմի մեջ է մտնում Գրենլանդիան, իր հերթին զարմացել էր ԱՄՆ նախագահի նման մտադրությունից: Կղզին վաճառելու մերժում ստանալուց հետո Թրամփը հետաձգել էր Դանիա ծրագրվող իր այցը, ինչին ի պատասխան Կոպենհագենը հայտարարել է, որ նա կարող է «ընդհանրապես չգալ»:

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը, մեկնաբանելով կղզին ԱՄՆ-ին վաճառելու առաջարկը, ասել էր. «Գրենլանդիան Դանիայինը չէ։ Գրենլանդիան Գրենլանդիայինն է: Ես իսկապես հույս ունեմ, որ այս ամենն անմիտ կատակ է»:

Նշենք, որ Գրենլանդիան երկրագնդի ամենախոշոր կղզին է, զբաղեցնում է ավելի քան 2 միլիոն ք/կմ տարածք։ Կղզու արտաքին քաղաքականությամբ և անվտանգության ապահովմամբ զբաղվում է Դանիայի Թագավորությունը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА