o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը պատմել է Յունկերի առողջական վիճակի մասին

23.08.2019 18:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը պատմել է Յունկերի առողջական վիճակի մասին

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, որը վերջերս սրտի վիրահատություն է տարել, ապաքինվում է: Ինչպես գրում է РИА Новости-ն, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրախահանձնաժողովի ներկայացուցիչ Մինա Անդրեևան:

Այն ամենն, ինչ պետք է իմանալ ներկայիս վարչապետի արտաքին քաղաքական բագաժի մասին. Արմեն Աշոտյան

«Յունկերն ապաքինվում է: Վիրահատությունից հետո նա արդեն գտնվում է Լյուքսեմբուրգի իր տանը»,- ասել է նա: Ներկայացուցչի խոսքով՝ Յունկերը կկարողանա արդեն հաջորդ շաբաթվանից աշխատանքի վերադառնալ:

Օգոստոսի 17-ին հայտնի էր դարձել, որ Եվրահանձնաժողովի ղեկավարն առողջական խնդիրների պատճառով ընդհատել է արձակուրդը և Լյուքսեմբուրգ մեկնել, որտեղ պետք է շտապ խոլեցիստեկտոմիա՝ լեղապարկի հեռացման վիրահատություն տաներ:

Յունկերը Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնն զբաղեցնում է 2014 թվականից: Նրա լիազորությունների ժամկետը լրանում է հոկտեմբերի վերջին: Նրան այդ պաշտոնում փոխարինելու է նորընտիր Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА