o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պաշտպանության նախարարն ընդունել է Իրանի` ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող դեսպան Սեյեդ Քազեմին

23.08.2019 18:13 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Պաշտպանության նախարարն ընդունել է Իրանի` ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող դեսպան Սեյեդ Քազեմին

Օգոստոսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի գլխավորած պատվիրակությանը՝ Հայաստանում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին հայտնում է  ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Սա մեր ազգային խայտառակությունն է». Վոլոդյա Հովհաննիսյան (Տեսանյութ)

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, կարծիքներ փոխանակվել տարածաշրջանային անվտանգության և միջազգային զարգացումների վերաբերյալ:

Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` Հայաստանում պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման համար, մաղթել հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА