o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Խաբեց, էսօր էլ խաբեց». բնակիչները դժգոհ են, որ Փաշինյանը չայցելեց Գնդեվազ

23.08.2019 16:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Խաբեց, էսօր էլ խաբեց». բնակիչները դժգոհ են, որ Փաշինյանը չայցելեց Գնդեվազ

Գնդեվազ համայնքի բնակիչները դժգոհ են, որ այսօր վարչապետ Փաշինյանը Ջերմուկ այցի ընթացքում չգնաց Գնդեվազ գյուղ:

«Որ եկել ա Ջերմուկ, խի՞ չի եկել Գնդեվազ», - ասաց քաղաքացիներից մեկը:

«Էդ մարդն իմ անձնական պաշտպանության ներքո է». Փաշինյանը Մելինե Դալուզյանի մասին (Տեսանյութ)

«Խաբեց, էսօր էլ խաբեց», - արձագանքեց մյուսը:

Հիշեցնենք, որ առավոտից Նիկոլ Փաշինյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ մեկնել էր Ջերմուկ: Հրապարակում նրան դիմավորեցին ջերմուկցիները, մինչդեռ նրանց մոտ դժգոհություն առաջացրեց Փաշինյանի որոշումը՝ նրանց հետո խոսելու փոխարեն շրջել տներով ու հանդիպել բնակիչների հետ

Դրանից հետո Փաշինյանը ելույթ ունեցավ Ջերմուկի հրապարակում, ապա շրջայց կատարեց Սարավանդում, որտեղ բնակիչները մեծամասամբ նշեցին, որ կողմ են հանքի շահագործմանը, իսկ այս պահին գտնվում է Գորայքում: 

Այստեղ լրագրողներից մեկը հետաքրքրվեց Փաշինյանից, թե ինչո՞ւ չգնաց Գնդեվազ, քանի որ նրանք սպասում էին իր հետ հանդիպմանը և դեմ են հանքի բացմանը: Փաշինյանին զարմացրեց այս դիտարկումը:

«Բա ասում են գնդեվազցիք կողմ են», - հակադարձեց նա: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА