o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զելենսկի. Կիևը կոշտ դիրքորոշում ունի Ղրիմի հարցում, այդ տարածքը պետք է վերադարձվի Ուկրաինային

23.08.2019 16:16 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Զելենսկի. Կիևը կոշտ դիրքորոշում ունի Ղրիմի հարցում, այդ տարածքը պետք է վերադարձվի Ուկրաինային

Կիևը կոշտ դիրքորոշում ունի Ղրիմի հարցում և պնդում է, որ այդ տարածքը վերադարձվի Ուկրաինային: Այդ մասին ուրբաթ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում վետերանների և կամավորների կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շփման ժամանակ:

Զելենսկի. «Ուկրաինայի իշխանություններն այլ երկրների հրամանով հետաքննություններ չեն անցկացնի»

«Բնականաբար, մենք կոշտ դիրքորոշում ունենք Ղրիմի վերադարձման հարցում, իհարկե, մենք դա ցանկանում ենք»,-ասել է նախագահը: Զելենսկին հավելել է, թե ինքը կասկածներ չունի, որ դա տեղի կունենա:

«Ինձ համար ամեն մի ղրիմցի ուկրաինացի է: Դա մեր հողն է, և մենք ձգտելու ենք վերադարձնել այն»,-ասել է նա:

Զելենսկին հայտարարել է, որ, «միջազգային բարեկամների» աջակցությունից բացի, Կիևն ինքն էլ պետք է շատ բան անի Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու համար: Նախագահը նաև նշել է, որ Գերագույն ռադայում կա Ղրիմի վերաբերյալ մի քանի օրինագիծ, որոնք անհրաժեշտ է ուսումնասիրել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА