o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Նիկոլի հեռանալուց հետո պետք է ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն»

23.08.2019 14:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Նիկոլի հեռանալուց հետո պետք է ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն»

«Եթե պետք է լինի նոր հեղափոխություն, ապա այն պետք է լինի հաշտության հեղափոխություն», - այս մասին նշում է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ եւ մանրամասնում. «Ի վերջո բոլոր նախկին ղեկավարներն էլ ունեն ե՛ւ կողմնակիցներ, ե՛ւ համակիրներ: Ով առաջ է քաշում բոլորին դատելու թեզը, կդատվի բոլորի կողմից եւ չի ունենա հաջողություն: Բոլորն էլ հոգնել են վենդետաներից, Հայաստանին համերաշխություն եւ հաշտություն է պետք: Նիկոլի հեռանալուց հետո պետք է ձեւավորվի ազգային համաձայնության կառավարություն եւ օտարածին, ապազգային եւ ծայրահեղական բոլոր ուժերը պետք է տեղ չունենան մեր քաղաքական օրակարգում, բայց առանց վենդետաների եւ «ասֆալտներին փռելու»: Բռնի ուժը, զոռբայությունը, կեղծիքն ու սուտը պետք է վռնդվեն մեր հանրային կյանքից: Եթե սա չանենք, տարին մեկ երկիրը ցնցվելու է հեղափոխական եւ սուտ փրկիչների ամբիցիաների պատճառով»:

Գինեսի ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը հանդես եկավ Կամերային նվագախմբի հետ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА