o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ֆրանսիացի վիրաբույժը կասկածվում է վիրահատության ընթացքում 250 երեխայի բռնաբարության մեջ

23.08.2019 10:56 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ֆրանսիացի վիրաբույժը կասկածվում է վիրահատության ընթացքում 250 երեխայի բռնաբարության մեջ

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում բնակվող բժիշկ-վիրաբույժ Ժոել Լե Սկուարնեկը կասկածվում է 250 երեխայի բռնաբարության մեջ: 30 տարուց ավել, սկսած 1990-ական թվականներից, նա կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ 200-300 անչափահաս տղաների և աղջիկների նկատմամբ: Այս մասին հայտնում է The Times-ը:

Հակառակորդը շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց. ՊԲ

66-ամյա բժիշկն իրեն մեղավոր չի ճանաչում, սակայն խոստովանել է, որ սեքսուալ բնույթի որոշակի արարքներ է կատարել երեխաների նկատմամբ: Նշվում է, որ Սկուարնեկը մեծամասամբ նմանատիպ գործողություններ կատարել է այն ժամանակ, երբ երեխաները գտնվել են անզգայացման փուլում:

2005 թվականին բժիշկը մեղադրվել է մանկական պոռնոգրաֆիա պահելու համար: 2017 թվականին ձերբակալվել է 4-ամյա և 6-ամյա աղջիկ երեխաների բռնաբարության մեղադրանքով: Դատը տեղի կունենա 2019 թվականի վերջին:

Նախաքննության ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնաբերել են բժշկի օրագիրը, որում նա նկարագրել է, թե ինչպես է երեխաների նկատմամբ սեքսուալ գործողություններ կատարել: Այնտեղ նշված է ավելի քան 250 երեխայի անուն: Վիրաբույժը բացատրել է, որ դա ընդամենն իր «ֆանտազիայի արդյունքն» է:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА