o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դանիայում կբացվի երկրում առաջին կղզին՝ նախատեսված բացառապես երիտասարդության համար

22.08.2019 20:09 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Դանիայում կբացվի երկրում առաջին կղզին՝ նախատեսված բացառապես երիտասարդության համար

Օգոստոսի 24-ին Դանիայի ազգային սկաուտական կազմակերպությունը կբացի երկրում առաջին կղզին՝ նախատեսված բացառապես երիտասարդության համար, գրում է The Copenhagen Post-ը:

Ավստրալական պարբերականներն ի նշան բողոքի լույս են տեսել միևնույն առաջին էջով

«Դանիան առաջին անգամ կղզի կնվիրի երիտասարդներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

50 000 քմ ընդհանուր տարածքով կղզու սեփականատերերը՝ Det Danske Spejderkorps-ի սկաուտները, ակնկալում են, որ մինչ 2023թ․ 15-25 տարեկան մոտ 100 հազար երիտասարդներ կայցելեն կղզի:

Հաղորդվում է, որ կղզու վերականգնման համար, որը համարվում է աշխարհում առավել արհեստականորեն կանաչապատված կղզին, ծախսվել է 25 մլն եվրո:

Մոտ 1000 կամավորներ անմիջապես կղզում կկազմակերպեն սոցիալական և կրթական միջոցառումներ,  համերգներ, բանավեճեր ու մրցումներ:

Սեփականատերերի կարծիքով՝ նման նախաձեռնությունը կօգնի երիտասարդներին ավելի մեծ սոցիալական պատասխանատվություն ստանձնել այն համայնքներում, որտեղ նրանք ապրում են:

 

   

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА