o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սարատովում տղամարդը փորձել է փողոցում եգիպտացորեն վաճառելով գումար հավաքել A321-ի հերոս օդաչուների մասին ֆիլմի նկարահանման համար

22.08.2019 18:21 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Սարատովում տղամարդը փորձել է փողոցում եգիպտացորեն վաճառելով գումար հավաքել A321-ի հերոս օդաչուների մասին ֆիլմի նկարահանման համար

ՌԴ Սարատով քաղաքի բնակիչը փողոցում եգիպտացորեն է վաճառել՝ ասելով, թե այն հավաքվել է Մերձմոսկովյան շրջանում Airbus A321 օդանավի վթարային վայրէջքի վայրից:

Նրան նկատել են էլիտար թաղամասում գտնվող խանութի մոտակայքում: Նա 1 կգ եգիպտացորենի համար 500 ռուբլի է պահանջել և հայտարարել է, որ «դա այն եգիպտացորենն է», որի դաշտում վթարային վայրէջք է կատարել ինքնաթիռը, և որ այն «բուժիչ հատկություն ունի»:

Կառավարությունը 9,4 միլիոն դրամ տրամադրեց Հայկի բուժումը Գերմանիայում շարունակելու համար

Ականատեսները տեսագրել էին միջադեպը, և տեսանյութը տարածել համացանցում: Տեսանյութի տարածումից հետո կապի դուրս եկած Սարատովի բնակիչն ասել է, որ նա Իլյա Բեռնիկովն է, շուկայագետ է, և այս հետաքրքիր տարբերակով փորձել է գումար հավաքել, որն ուղղելու է այդ միջադեպի մասին ֆիլմի նկարահանումներին, գրում է sarnovosti.ru-ն:

Նա հույս է հայտնել, որ օդաչուների հերոսական արարքի մասին շուտով ֆիլմ կնկարահանվի, և նա էլ իր ստացած «հասույթը» կուղղի նախագծին:

Հիշեցնենք, որ ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության А321 օդանավն օգոստոսի 15-ին վթարային վայրէջք էր կատարել Մերձմոսկովյան շրջանում՝ «Ժուկովսկի» օդանավակայանից օդ բարձրանալուց հետո: 

Օդանավում գտնվել է 234 մարդ, այդ թվում՝ 7 հոգանոց անձնակազմը: Օդանավում եղել են նաև հայեր: Այն Մոսկվայից Սիմֆերոպոլ էր թռչում: Բարձրություն հավաքելու ժամանակ օդանավը բախվել է երամի, ինչի հետևանքով երկու շարժիչներն անջատվել են, քանի որ դրանցում թռչուններ են հայտնվել: 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը А321 օդանավի օդաչուներին ՌԴ հերոսի կոչում է շնորհել: Մասնավորապես, օդանավի առաջին և երկրորդ օդաչուները ՌԴ հերոսի կոչում են ստացել, իսկ անձնակազմի մնացյալ անդամներն Արիության շքանշանի են արժանացել:

Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում վթարային վայրէջք կատարած А321 օդանավի առաջին օդաչու Դամիր Յուսուպովն ասել էր, որ իրեն հերոս չի համարում: 

 

Картинки по запросу Житель Саратова продавал на улице кукурузу, якобы собранную с поля в Подмосковье,

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА