o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչու՞ են նախկին ծխողները նորից սկսում ծխել

22.08.2019 17:07 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ինչու՞ են նախկին ծխողները նորից սկսում ծխել

Նյու Յորքի քաղաքային համալսարանից եւ Կոլումբիայի համալսարանից  գիտնականները գտել են հարցի պատասխանը, թե ինչու է նախկին ծխողների մեծ մասը նորից սկսում ծխել:

Մասնագետները վերլուծել են  18 տարեկանից բարձր ավելի քան 67 հազար ամերիկացիների տվյալները: Նրանք բոլորը փորձել են թողնել վնասակար սովորությունը եւ ծխելուց հրաժարվել են  2005-2016 թվականներին:

Առողջապահության նման նախարար Հայաստանին պետք չէ. նախկին խորհրդական

Մինչ այդ պարզվել է, որ այդ քայլից հետո նրանք սկսել են մարիխուանա ծխել, չարաշահել ալկոհոլ եւ տառապել դեպրեսիայից:

Օրինակ, եթե համեմատենք ծխելու եւ չծխելու ժամանակահատվածները, ապա մասնակիցների շրջանում դեպրեսիայի դեպքերի հաճախականությունը 4.88 տոկոսից հասել է 6.04 տոկոսի, ալկոհոլի չարաշահման դեպքերն ընդամենը մեկ ամսում՝ 17,22-ից  մինչեւ 22,33 տոկոսի, իսկ տարեկան մարիխուանայի ծխելու դեպքերը՝ 5,35-ից մինչեւ 10,09 տոկոսի:

Ըստ հետազոտողբերի՝ նման պատկերը մատնանշում է, որ բավականին մեծ է ռիսկը, որ նախկին ծխողը նորից կսկսի ծխել:

Գիտական աշխատանքի արդյունքները ներկայացված են American Journal of Preventive Medicine ամսագրում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА