o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երրորդ օրն է «ՍԱՍ»-ի աշխատակիցները թունավորվում են, իսկ ԱԻՆ-ը չի գտնում պատճառները

22.08.2019 14:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
Երրորդ օրն է «ՍԱՍ»-ի աշխատակիցները թունավորվում են, իսկ ԱԻՆ-ը չի գտնում պատճառները

Արդեն երրորդ օրն է ինչ Արշակունյաց փողոցի վրա գտնվող «Ձյունիկ սառնարան» ընկերությունում բռնկված հրդեհը չեն կարողանում մարել փրկարարները: Մեր տեղեկություններով հարեւանությամբ գտնվող «ՍԱՍ» սուպերմարկետի աշխատակիցները չեն կարողանում աշխատել. «ծուխն ամբողջությամբ լցվում է սուպերմարկետ, մեր աշխատողներից արդեն մի քանի հոգի է վատանում են, թունավորվում, բայց էս հարցը չի լուծվում եւ խանգարում է մեր աշխատանքին»,- iravunk.com-ի հետ զրույցում ասացին սուպերմարկետի աշխատակիցները: 

Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել է սառնարանային շինության 3-5 հարկերում (յուրաքանչյուր հարկը՝ 740 քմ) ։ Նկատենք, որ նախարարա Ցոլակյանն անձամբ էր գնացել եւ մասնակցել փրկարարական աշխատանքներին, բայց փաստորեն անարդյունք: 

Կեղտի ինքնագրգռման  պատճառները 

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են հրշեջ-փրկարարական ջոկատից 11 մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և 5 ավտոսանդուղք:

 

 



 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА