o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ցոլակյանը` հրշեջներին` սպասեք, կտամ

22.08.2019 13:45 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ցոլակյանը` հրշեջներին` սպասեք, կտամ

Հուլիս-օգոստոս ամիսների հրշեջների աշխատանքը գերլարված է: Աշխատում են, ինչպես ասում են` ուժեղացված ռեժիմով: Պրակտիկապես հանգստյան օրեր չունեն: Ինչպես հայտնի է, օրենքով սահմանված կարգով, հանգստյան օրերին աշխատանքի դիմաց պետք է վճարվի կրկնակի վարձատրություն: Սակայն հրշեջները դա չեն ստացել: Ավելի ճիշտ` ոչ մի բան չեն ստացել իրենց աշխատած հանգստյան օրերի համար: Նախարար Ցոլակյանը ասում է, թե. «Սպասեք, Նիկոլը խոստացել է տալ, կտան»: Սակայն երբ է տալու, չի ասում, իսկ Նիկոլի  խոստումներին այլեւս Հայաստանում ոչ ոք չի հավատում: Ստացվում է, որ հրշեջները աշխատում են «հանուն հայրենիքի»:

Ի դեպ, հրդեհների քանակը բազմապատկվել է: Վերջերս Արայի լեռան վրա այրվել է շուրջ 1000 հարյուր հա խոտածածկ: Դրա մարմանը մասնակցել է շուրջ 100 հոգի, որից 70-ը` հրշեջներ:

Այստեղ պետք է նշել, որ եթե Երեւանում հրշեջ-տեխնիկան քիչ թե շատ նորացված է, ապա մարզերում սովետից մնացած տեխնիկան է:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА