o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայտնի է Forbes-ի վարկածով ամենաբարձր վարձատրվող դերասանը

22.08.2019 13:17 ՄՇԱԿՈՒՅԹ
Հայտնի է Forbes-ի վարկածով ամենաբարձր վարձատրվող դերասանը

Ամերիկացի դերասան, պրոդյուսեր Դուեյն Ջոնսոնը գլխավորել է Forbes հեղինակավոր ամսագրի վարկածով տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանների վարկանշային աղյուսակը։ 12 ամսում 47-ամյա Ջոնսոնն աշխատել է 89․4 մլն դոլար՝ անցած տարվա երկրորդ հորիզոնականից տեղափոխվելով առաջին հորիզոնական։

Հայտնի է «Ավրորա» 2019-ի հաղթողի անունը

Դերասանը մեկ ֆիլմի համար ստանում է մինչև 23․5 մլն դոլար հոնորար և 15 տոկոս եկամուտ՝ դրամարկղային մուտքերից։ HBO հեռուստաալիքով հեռարձակվող հայտնի «Ֆուտբոլիստները» սերիալի յուրաքանչյուր էպիզոդ նրան բերում է 700 հազար դոլար։

Ցուցակում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Քրիս Հեմսուորթը, ով մեկ տարում աշխատել է 76․4 մլն դոլար։ Առաջատարների եռյակը եզրափակաւմ է Ռոբերտ Դաունի-կրտսերը ($66 մլն)։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА