o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արժանապատվությունը գտնելուց առաջ դուք այն նախ պետք է ունենաք․ Աղեկյանը՝ իրեն դատի տված քաղաքապետին

22.08.2019 10:51 ԻՐԱՎՈՒՆՔ
Արժանապատվությունը գտնելուց առաջ դուք այն նախ պետք է ունենաք․ Աղեկյանը՝ իրեն դատի տված քաղաքապետին

Արժանապատվությունը գտնելուց առաջ դուք այն նախ պետք է ունենաք։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը՝ դիմելով իրեն դատի տված Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին։

Դիլիջանի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել՝ լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար

Նա «լայվով» ցուցադրեց աղբակույտեր՝ դրանց առկայությունը համարելով ոչ համահունչ քաղաքապետի արժանապատվությանը․

«Մինչ մենք այստեղ արժանապատվություն ենք որոնում, ոմանք կորցրել են իրենց արժանապատվությունը եւ դատական հայցերի միջոցով փորձում են գտնել իրենց արժանապատվությունը։ Արժանապատվությունը գտնելուց առաջ դուք այն նախ պետք է ունենաք։ Իսկ այն ինչ այս պահին արձանագրում եմ ես, արժանապատվության հետ համահունչ չէ»,- ասաց Սոնա Աղեկյանը։

Ավելի վաղ iravunk.com-ը հատնել էր, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատական հայց է ներկայացրել Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի դեմ՝ պահանջելով իր պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում եւ հերքում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА