o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արթուր Վանեցյանի որոշմամբ կասեցվել են 3 ֆուտբոլիստների կարգապահական տույժեր

21.08.2019 22:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Արթուր Վանեցյանի որոշմամբ կասեցվել են 3 ֆուտբոլիստների կարգապահական տույժեր

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի որոշմամբ կասեցվել են 3 ֆուտբոլիստների կարգապահական տույժերը: Այդ մասին հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից:

Հաշվի առնելով Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի միջնորդությունը, ազգային հավաքականի և հայկական ֆուտբոլի համընդհանուր շահերը և մինչխաղային մարզումների կարգով ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանի` անցկացվող ֆուտբոլային հանդիպումներին մասնակցելու անհրաժեշտությունը և հիմք ընդունելով ՀՖՖ Կարգապահական և Էթիկայի կանոնակարգի 29.01 հոդվածը՝ որոշվել է կասեցնել «Փյունիկ» թիմի ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանի նկատմամբ կիրառված կարգապահական պատասխանատվության միջոցը (այն է` հինգ խաղով որակազրկում, որից երեքն արդեն մարված են): Հաշվի առնելով ֆուտբոլ խաղի արդարության և հավասարության սկզբունքները՝ կասեցնել նաև «Լոռի ՖԱ» թիմի ֆուտբոլիստ Ուիլյամս Իկեչուկվու Նվանիի նկատմամբ կիրառված կարգապահական պատասխանատվության միջոցը (այն է` հինգ խաղով որակազրկում, որից չորսն արդեն մարված են) և «Բանանց», ներկայումս «Շիրակ» թիմի ֆուտբոլիստ Սոլոմոն Իմե Ուդոյի նկատմամբ կիրառված կարգապահական պատասխանատվության միջոցը (այն է` յոթ խաղով որակազրկում, որից հինգն արդեն մարված են): Սույն որոշումներն ուժի մեջ են մտնում կայացման պահից: 

«Եթե մի քիչ էլ շատ միֆեր գրեն իմ մասին, կարող է` ավելի շուտ խոսեմ». Արթուր Վանեցյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА