o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բժշկական թափոնները չխառնե՛լ կենցաղայինի հետ. ԱՆ զգուշացումը

21.08.2019 13:54 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Բժշկական թափոնները չխառնե՛լ կենցաղայինի հետ. ԱՆ զգուշացումը

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում հետազոտության, բուժման, բուժկանխարգելիչ աշխատանքների, ինչպես նաև գիտական հետազոտությունների արդյունքում առաջանում են յուրատեսակ թափոններ՝ բժշկական թափոններ: Այդ թափոնները դասվում են վտանգավոր թափոնների շարքին:

Ապրիլյան պատերազմի օրերին զինվորները նորմալ բժշկական սպասարկում չեն ստացել․ ինչ է պատմել նախկին բժիշկը․ «Ժողովուրդ»

Ինչպես  հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, դրանց անվտանգ գործածությունը սահմանված է առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ» սանիտարական կանոններով և նորմերով:

Բժշկական թափոնների սխալ գործածությունը կարող է ուղղակի կամ անուղղակի բացասական ազդեցություն ունենալ հիվանդների, առողջապահության համակարգի աշխատողների և շրջակա միջավայրի վրա: Այդ պատճառով արգելվում է բժշկական թափոնները խառնել կենցաղային թափոնների հետ:

Թափոնների ցանկացած տարողություն կամ բեռնարկղ, որը պարունակում է կենցաղային թափոնների և վտանգավոր բժշկական թափոնների թեկուզ աննշան քանակության խառնուրդ` դիտվում է որպես վտանգավոր բժշկական թափոն:

Վարակիչ բժշկական թափոնները դրանց գոյացման վայրում անմիջապես պետք է առանձնացվեն այլ  թափոններից, այդ թվում՝ կենցաղային թափոններից, տեղադրվեն դրանց հավաքման համար հատուկ նախատեսված և մակնշված տարողությունների մեջ, հեռացվեն և վնասազերծվեն միայն օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված կազմակերպությունների կողմից:

Առողջապահության նախարարությունը հորդորում է՝ խստորեն պահպանել նշված սանիտարական կանոնների պահանջները և հիշեցնում, որ  սանիտարական կանոնների խախտման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված է վարչական տույժ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА