o C     24. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամուլսարի մասին ամենասուր հայտարարությունների հեղինակներից մեկին ազատել ենք ոչ կոմպետենտության պատճառով, մյուսին չենք ընդունել աշխատանքի՝ չնայած խնդրանքին. Նիկոլ Փաշինյան

20.08.2019 20:52 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Ամուլսարի մասին ամենասուր հայտարարությունների հեղինակներից մեկին ազատել ենք ոչ կոմպետենտության պատճառով, մյուսին չենք ընդունել աշխատանքի՝ չնայած խնդրանքին. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում` հայտարարելով, թե ինչու է աշխատանքից ազատվել Ամուլսարի հետ կապված այսօրվա երկու ամենասուր հայտարարությունների հեղինակներից մեկը: Մյուսն էլ աշխատանքի չի ընդունվել:

«Ամեն ինչ տեսել էինք, բայց կոսմոպոլիտ, ծայրահեղ ազգայնականներ՝ չէինք տեսել». Վահան Բաբայան

«Ամուլսարի հետ կապված այսօրվա երկու ամենասուր հայտարարությունների հեղինակներից մեկին աշխատանքից ազատել ենք խայտառակ ոչ կոմպետենտության պատճառով, մյուսին՝ ի հեճուկս աղիողորմ խնդրանքների՝ աշխատանքի չեմ ընդունել:


Սա հայկական իրականության ողբերգություններից է, երբ հաճախ դիրքորոշումների շարժառիթները ոչ թե սկզբունքներն են, հայացքները, համոզմունքները, այլ նեղ անձնական հաշվարկներն և զգացողությունները:


Հ.Գ. Մի հին «բարի» կուլտուրա կա Հայաստանում, որ բռնկվում, խոսում, ահազանգում, մտահոգվում ես՝ միայն մի պատճառով. որ իշխանությունը մի բան տա բերանդ փակի: Բայց սա աշխատում էր հին իշխանության հետ, նոր իշխանության հետ բացառվում է, որ աշխատի: Ու բարեբախտաբար նման կուլտուրայի կրողները Հայաստանի հանրային դաշտում գնալով քչանում են: Շատ քչերն են մնացել»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր Ամուլսարի հանքը շուրջ ծավալվող քննարկումներին և այն շահագործելու կառավարության դիրքորոշմանը:

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА