o C     19. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հունաստանում մասնավոր ուղղաթիռ է կործանվել, կան զոհեր

20.08.2019 20:42 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հունաստանում մասնավոր ուղղաթիռ է կործանվել, կան զոհեր

 

Հունաստանում՝ Պորոս կղզուց ոչ հեռու մասնավոր ուղղաթիռ է կործանվել, հաղորդում է iefimerida.grկայքը: Կայքի տվյալներով՝ ուղղաթիռը դուրս է եկել Աթենքի «Էլեֆտերիոսա Վենիզելոսա» օդանավակայանից: Օդաչուն կորցրել է ուղղաթիռի կառավարումը, և այն ծովն է ընկել:

Հաղորդվում է, որ օդաչուից բացի ուղղաթիռում ևս երկու մարդ է եղել: Որոշ տվյալների համաձայն՝ խոսքը ռուս կնոջ և երեխայի մասին է:

Վթարից ոչ ոք ողջ չի մնացել: Ականատեսներից մեկի վկայությամբ՝ ուղղաթիռը շրջվել է օդում, պայթյուն է որոտացել, այուհետև ուղղաթիռը ծովն է ընկել:

Փրկարարական աշխատանքների նպատակով դեպքի վայր է ուղևորվել Super Puma ուղղաթիռը, ինչպես նաև առափնյա անվտանգության և մասնավոր նավեր: Աթենքում Ռուսաստանի դեսպանատունը պարզում է կատարածի հանգամանքները:

Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2004-ի

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА