o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վանաձորի 64-ամյա բնակչուհին ձերբակալվել է գողության մեղադրանքով

20.08.2019 20:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Վանաձորի 64-ամյա բնակչուհին ձերբակալվել է գողության մեղադրանքով

Օգոստոսի 17-ին, ժամը 19-ի սահմաններում, Վանաձորի մի բնակչուհի ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է տվել, որ Շիրվանզադեի փողոցի մի խանութում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, անձնագիր, բանկային ու սոցիալական ապահովման քարտեր, երկու արծաթյա և երկու հասարակ մատանի:

Ձերբակալվել է Վանաձորի 30-ամյա բնակիչ, ով տվել է ինքնախոստովանական ցուցմունք․ ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում տեղի ունեցած կրակոցների դեպքից

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումնների շնորհիվ քրեական հետախույզները տեղեկություններ են ստացել, որ գողությունը, հնարավոր է, կատարած լինի Վանաձորի Գրիգոր Լուսավորչի փողոցի բնակիչ 64-ամյա բնակչուհին: 

Նույն օրը գողություն կատարելու կասկածանքով նա բերման է ենթարկվել ոստիկանության Տարոնի բաժին: Կասկածվողի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է նշված դրամապանակը՝ ողջ պարունակությամբ: Նա տվել է խոստովանական բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА