o C     13. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռիո դե Ժանեյրոյում զինված տղամարդը պատանդ է վերցրել ավտոբուսի ուղևորներին. Globo

20.08.2019 19:33 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռիո դե Ժանեյրոյում զինված տղամարդը պատանդ է վերցրել ավտոբուսի ուղևորներին. Globo

Զինված տղամարդը ավտոբուսի ուղեւորների է պատանդ վերցրել Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում: Այդ մասին հայտնել է Globo հեռուստաալիքը:

Նրա տվյալներով՝ ավտոբուսի վրա հարձակումը տեղի է ունեցել վաղ առավոտյան 13 կիլոմետր երկարությամբ Ռիո-Նիտերոյ կամրջին: Ինչպես հայտնել են ոստիկանության ներկայացուցիչները, ավտոբուսի գրավման պահին դրանում եղել է 17 մարդ, որոնցից վեցն արդեն ազատ են արձակված:

20 տարի առաջ անհետացած տղամարդը գտնվել է արբանյակային քարտեզի վրա

Նախնական տեղեկատվության համաձայն, հարձակվողը ռազմական ոստիկանության սպա է: Հանցագործը զինված է ատրճանակով եւ էլեկտրաշոկերով, ինչպես նաեւ ունի բենզինով լցված կանիստր:

Իրավապահ մարմինների աշխատակիցները, որոնք ժամանել են միջադեպի վայր, բանակցություններ են վարում տղամարդու հետ, որն սպառնում է «բենզին լցնել ավտոբուսի» վրա եւ հրկիզել այն: Հեռուստաալիքը չի ճշտում, թե հարձակվողն առաջադրել է արդյոք որեւիցե պահանջ:

Միջադեպի վայրում են գտնվում հատուկ նշանակության ուժեր եւ շտապօգնության բրիգադներ: Կամրջի վրա երթեւեկությունը երկու կողմից փակված է, առաջացել է հսկայական խցանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА