o C     13. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արտակարգ դեպք «Շիրակ» օդանավակայանում. ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն

20.08.2019 00:52 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Արտակարգ դեպք «Շիրակ» օդանավակայանում. ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում, տեղեկացնում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։ 

«Սույն թվականի օգոստոսի 19-ին, ժամը 21։04-ի սահմաններում «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը Գյումրու «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն, ինչի հետևանքով ինքնաթիռի պոչամասը վնասվել է։

ՀԱՊԿ-ը Բիշքեկում հանդիպմանը արտակարգ իրավիճակներին համատեղ արձագանքելու մեխանիզմ կկարգավորի

Օդանավում եղել է 173 ուղևոր։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ստեղծվելու է հանձնաժողով։ Հետագա թռիչքը կիրականացվի «Պոբեդա» ավիաընկերության պահուստային ինքանթիռով», - ասված է քաղավիացիայի տարածած հաղորդագրությունում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА