o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաշինյանը փորձում է Ամուլսարի հարցով պաուզա վերցնել

19.08.2019 17:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Փաշինյանը փորձում է Ամուլսարի հարցով պաուզա վերցնել

Ըստ արժանահավատ աղբյուրի, Փաշինյանի մերձավոր շրաջպատում որոշել են Ամուլսարի հետ կապված պաուզա վերցնել: Բանն այն է, որ այսօր կայացած քննարկումների եւ դրան զուգահեռ տեղի ունեցած բուռն գործողությունների արդյունքում իշխանական  վերնախավում համոզվել են, որ Ամուլսարի համար պայքարը կանգնեցնել ոչ մի պարագայում չեն կարող: Իսկ եթե գնան այդ պայքարն ուժային մեթոդներով ջարդելու ճանապարհով, ինչի փորձնական սցենարները տեսանելի դարձան, ապա դա կարող է հանգեցնել շատ ավելի խոշոր պայթյուինի՝ հարցը լոկ Ամուլսարի համար պայքարից տեղափոխելով լիովին քաղաքական հարթություն: Ուստիեւ, լավագույն տարբերակն այս պահին պաուզան կարող է լինել՝ Ամուլսարի հարցով հետաքրքրված արտաքին ուժերին ներկայացնելով, որ այս պահին պարզապել լուծում չկա: Բայց նման պայմանավորվածություն արդեն եղել է, ժամանակ անցավ, եւ հանքավայրը շահագործել փորձողները տեսան, որ դա ոչին չի տալու: Ուստիեւ, փաշինյանական շրջանակները նաեւ կասկածում են, որ այս պաուզան արտաքին «դաբրո» կստանա: Կարճ ասած, դեռ անակնկալ զարգացումենր կարող են լինել:

Ով կփոխարինի Վազգեն Մանուկյանին. Նիկոլ Փաշինյանի հետ զրույց եղե՞լ է. «Ժողովուրդ»

Ս.Աբրամյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА