o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ամուլսարի հերն էլ շուն դառնա, կարեւորը բնապահպանական վիճակն է». Ալեն Սիմոնյան

19.08.2019 17:28 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ամուլսարի հերն էլ շուն դառնա, կարեւորը բնապահպանական վիճակն է». Ալեն Սիմոնյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը Ամուլսարի հանքի շահագործման հարցով անձնական դիրքորոշում չի ձեւավորել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19–ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Սիմոնյանը։

Եկավ ձեռքս սեղմեց ու ներողություն խնդրեց, ես ներեցի... Էլի ա խնդրելու.Գեվորգ Պետրոսյանըՙ Ալեն Սիմոնյանին

Պատգամավորը նշեց, որ իր մասնագիտական գիտելիքները եւ ունեցած ինֆորմացիան բավարար չեն այս հարցով դիրքորոշում հայտնելու համար։

«Հանդիպման ընթացքում բոլորի մտահոգությունը նա էր, որ հանկարծ այնպես չլինի, որ մենք սխալվենք»,–ասաց նա՝ հստակեցնելով, որ եթե սխալվելու հավանականություն լինի, կառավարությունը ռիսկի չի գնալու։

«Եթե կա փոքրիկ հնարավորություն, Ամուլսարի հերն էլ շուն դառնա, էդ կազմակերպությունն էլ շուն դառնա, կարեւորը Հայաստանի Հանրապետությունն է, մեր բնապահպանական մակարդակի վիճակը»,–ասաց նա՝ նշելով, որ մեր կառավարության վրա որեւէ միջազգային կազմակերպություն չի կարող ճնշում գործադրել։

Հիշեցնենք, որ Ամուլսարի շահագործման հարցով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։

Ըստ այդ փորձաքննության արդյունքների՝ եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА