o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բաղրամյան պողոտայում ոստիկանները ուժ կիրառելով բերման են ենթարկում բնապահպաններին. ակտիվիստին գետնին տապալեցին

19.08.2019 17:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Բաղրամյան պողոտայում ոստիկանները ուժ կիրառելով բերման են ենթարկում բնապահպաններին. ակտիվիստին գետնին տապալեցին

Բաղրամյան պողոտայում ոստիկանության աշխատակիցներն սկսեցին բերման ենթարկել բնապահպան ակտիվիստներին, որոնք ցանկանում էին փակել Բաղրամյան պողոտան:

Այն բանից հետո, երբ ոստիկանները թույլ չտվեցին բողոքի ակցիայի մասնակիցներին մտնել ԱԺ այգի, նրանք ցանկացան փակել պողոտան:

«Թուրքիան և՛ իր տարածքում, և՛ Սիրիայի տարածքում քրդերին ենթարկում է ցեղասպանության. Կնյազ Հասանով

Ցուցարարներից ոմանք նստեցին գետնին: Ոստիկանությունը ժամանակ տվեց պողոտան ազատելու համար:

Քաշքշոց սկսվեց ոստիկանների եւ բնապահպանների միջեւ, կարմիր բերետավորները սկսեցին բռնի ուժ կիրառելով բերման ենթարկել ցուցարարներին, այդ թվում բնապահպաններ Անի Խաչատրյանին, Գեղամ Ադյանին: Քաշքշոցի ընթացքում գետնին տապալվեց քաղակտիվիստ, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:

Վերջինս նշեց, որ շատ անհամաչափ են ոստիկանության գործողությունները. «Դա ցույց է տալիս իրական հեղափոխության արդյունքը»:

Ցուցարարներից Անի Հակոբջանյանն էլ նշեց. «Մենք որոշել էինք խաղաղ քննարկում անցկացնել; ԱԺ այգում, բայց չգիտես ում հրահանգով որոշեցին, որ չպետք է մտնենք այգի: Մենք էլ որոշեցինք քննարկումն անցկացնել փողոցում»:

Ավելի վաղ iravunk.com-ը հայտնել էր, որ այսօր Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջերմուկցիների հետ քննարկել է Ամուլսարի հանքի շահագործման հարցը, որին մանսակցել են նաեւ բնապահպաններ: Միաժամանակ Բաղրամյան-26-ի դիմաց բողոքի ակցիա էր ընթանում ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման, որի ավարտից հետո ակցիայի մասնակիցնեն իջան ԱԺ եւ ցանկանում էին հանրային քննարկում իրականացնել խորհրդարանի այգում, սակայն նրանց դա թույլ չտվեցին:

Նշենք, որ ջերմուկցիների հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույն հարցով փակ հանդիպում է ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА