o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Որքան է Հայաստանը պարտք ՌԴ-ին և ինչի՞ համար

19.08.2019 16:58 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Որքան է Հայաստանը պարտք ՌԴ-ին և ինչի՞ համար

Ռուսական РБК բիզնես հրատարակչությունը հրապարակել է ՌԴ-ին պետական պարտք ունեցող երկրների ցանկը: Այդ ցանկում Հայաստանը երրորդն է: Պարտքի վերաբերյալ տվյալները վերցված են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Բանակցում ենք Youtube-ի հետ՝ Հայաստանում տեղայնացում ունենալու համար. Ավինյան

Ըստ այդմ, Հայաստանի՝ ՌԴ-ին ունեցած պարտքը կազմում է 300 միլիոն դոլար: Նշվում է նաև, որ այդ պարտքը գոյացել է ՌԴ-ի կողմից Հայաստանին՝ զենքի գնման, ինչպես նաև ԱԷԿ-ի շահագործման համար տրամադրված վարկերի հաշվին:

ԱՊՀ երկրներից ամենամեծ պարտքը ՌԴ-ին ունի Բելառուսը՝  $7,6 միլիարդ, ապա Ուկրաինան՝ $3,7 միլիարդ:

Արտասահմանյան երկրներից ամենամեծ պարտքն ունի Վենեսուելան՝ $3,5 միլիարդ, Կուբան՝ $3,2 միլիարդ, Բանգլադեշը՝  $2 միլիարդ: Ռուսաստանին այլ պետությունների ընդհանուր պարտքը կազմում է $39,4 միլիարդ: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА