o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Բահամյան կղզիների եւ կոկորդիլոսի խաշլամայի մասին Նիկոլի սարկազմը էժան PR էր»

19.08.2019 16:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Բահամյան կղզիների եւ կոկորդիլոսի խաշլամայի մասին Նիկոլի սարկազմը էժան PR էր»

«Նախ վստահ եմ՝ Հայաստանի ոչ մի ղեկավար իր երեխայի ծնունդը Բահամյան կղզիներում չի արել, իսկ արտերկրում ծնունդներ էս դարում կարող են անել շատ շատերը, դրա մեջ դատապարտելի որեւէ բան չկա», - անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ հեգնախառը խոսել է, թե ինչպես են նշել դստեր տարեդարձը՝ ընդգծել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆՆ ու մանրամասնել. «Դա նույնն է, երբ մարդուն մեղադրես, որ հանգտանում է արտերկրում կամ իր երեխային ուղարկում է արտերկիր սովորելու կամ բուժում է ստանում ուրիշ երկրներում կամ հարսանիք է անում այլ երկրում, դա մարդու իրավունքն ու ցանկությունն է: Այս ամենն ունի ամբոխի հետ հումորային դաշտ մտնելու PR ենթատեքստ, ինչը իր պատկերացումով իբր կրկին մատնացույց է անելու նախկիններին: Արդեն իրոք որեւէ մտածող մարդու հետաքրքիր չի նման անիմաստ համեմատականներ անցկացնելը: Համեմատում են մարդիկ ինչ կար մինչ մեգախոստումները եւ ինչ կա այսօր: Օվկիանոսը չգիտեմ, բայց հեղափոխական վաչապետի համար նույն կերպ փողոց են փակում, նա նույն ամառանոցում է ապրում եւ օգտվում բոլոր բարիքներից: Դե հեծանիվով գործի գնալն էլ պարզ է չէ՞ ինչ եղավ»:

«Փորձառու չկա, ով քայլել է Նիկոլ Փաշինյանի կողքին՝ պաշտոն են տվել». Գագիկ Ծառուկյանը՝ իշխանության մասին

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА