o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փշրվեց Փաշինյանի գլխավոր միֆը

19.08.2019 16:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Փշրվեց Փաշինյանի գլխավոր միֆը

Եվ այսպես, փշրվեց Փաշինյանի գլխավոր միֆը: Այն է, որ ինքը ժամանակին պայքարում էր ժողովրդի հետ եւ ամենակարեւորը՝ ժողովրդի համար: Այդ միֆը վերջնականապես ջարդուփշուր արեց ԱԺ շենքի դիմաց ոստիկաններին եւ կորմիր բերետավորներին ժեղեվրդի դեմյ բիրտ ուժի կիրառումը, որը, անշուշտ, առանց Նիկոլի հրահանգի չեր կարող լինել:

«Փորձառու չկա, ով քայլել է Նիկոլ Փաշինյանի կողքին՝ պաշտոն են տվել». Գագիկ Ծառուկյանը՝ իշխանության մասին

Նախ փաստենք, թե ինչու է տեղի ունեցածւ դիմակազերծում Նիկոլին: Հիշեցնենք, անցած տարվա միտինգներն այդ թվում՝ իր կողմնակիցներին ԱԺ շենքի դեմ ուղղորդելը, խորհրդարանի այգի ներխուժելը Նիկոլը բացատրում էր մոտավորապես այսպես՝ ժողովուրդն է, իր խորհրդարանի այգին, ցանկացած պահի կարող է մտնել այնտեղ: Իսկ ընդհանրական առումով իմաստը սա էր. ժողովրդի երկիրն է, ուզենա՝ փողոցները կփակի, ուզենա՝ շենքերի մուտքերը, ուզենա՝ կմտնի այդ շենքերը: Դրանից հետո, իհարկե, էլի են բողոքի տարբեր ակցիաներ եղել, մարդիկ փորձել են, ասենք, մի փոքրիկ փողոց փակել, եւ բախվել են ոստիկանության բիրտ միջամտությանը: Իսկ ոստիկանապետ Օսիպյանը հարցին, թե ինչու ժամանակին Նիկոլին նույն բանի համար չէր ճնշում, պատասխանատվության չենթարկեց, իսկ մյուսների հանդեպ ուժ է գործադրում, ամեն չնչին պատրվակով քարշ տալիս ոստիկանություն, գործեր սարքում, բացատրում էր մոտավորապես այսպես. այն ժամանակ կար համաժողովրդական պահանջ՝ կոնկրետ խնդրի հետ կապված, իսկ հետագա բողոքի ակցիաները լոկալբնույթի են, ոչ ժողովրդի բացարձակ մեծամասնության պահանջով: Եվ ահա՝ այսօրվա միջադեպը հենց այդ անլուրջ բացատրությունն անգամ գլխիվայր շրջեց: Այսինքն, պայքարն Ամուլսարի շահագործումը թույլ չտալու համար է, որը համաժողովրդական բնույթի է. ակնհայտորեն, ժողովրդի առնվազն 90 տոկոսը դեմ է այդ շահագործմանը: Եվ ահա, նախ՝ Նիկոլը բացահայտ դեմ գնաց համազգային պահանջին. նրա մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը բաց տեսքով հայտարարեց. «Վարչապետն ասել է, որ այս պահին հիմքեր չկան շահագործումը դադարեցնելու համար...»: Եվ հետո, ջարդուփշուր եղավ նաեւ ոստիկանապես Օսիպյանի նշված բացատրությունը, թե՝ համաժողովրդական պահանջի պարագայում մարդիկ ուզեն՝ փողոց կփակեն, ուզեն՝ ԱԺ այգին կբացեն. ժողովրդի նկատմամբ բիրտ ուժ գործադրվեց: ավելին, այդ նույն Օսիպյանն այսօր կայացած ոստիկանության օպերատիվ խորհրդակցության ժամանակ հայտարարեց. «Անհրաժեշտության դեպքում օրենքը թույլ է տալիս նաեւ ֆիզիկական ուժ գործադրել...»: Իսկ ե՞րբ է այդ անհրաժեշտությունը, բանականաբար, երբ վերեւներից հրահանգ գա: Այնպես, ինչպես իջեւանցիներին ջարդեցին, հիմա էլ՝ կարմիր բերետավորներին հանեցին ժողովրդի դեմ: Այսինքն, Օսիպյանն այսպիսով պարզ ցույց տվեց ժողովրդին, որ պատրաստ է ուժի կիրառման, ամեն մի ռեպրեսիվ մեթոդի: Իսկ եթե հանկարծ ոստիկաններ լինեն, որ հրաժարվեն ժողովրդի դեմ դուրս գալ, նրանց համար էլ մեթոդ կա. «Իսկ եթե կլինեն կաշկանդված ոստիկաններ, որոնք իրենց անգործությամբ կասկածի տակ կդնեն ոստիկանի պատիվն ու արժանապատվությունը, այդ ոստիկանները իրենց վերադասների հետ կպատժվեն խստորեն»,- միանգամայն պարզ ցույց տվեց Օսիպյանը:

Մի խոսքով, ԱԺ-ի մոտ բողոքողներն էլ արդեն պարզ հասկացան. «Ռեպրեսիաների շարք է սկսվել...»: Եվ դա սպասելի էր. ժողսովրդիցեւ ժողովրդավարությունից ճառելով՝ իշխանության գագաթին հասած Նիկոլը հայտնվել է մի այնպիսի վիճակում, երբ միակ ելքը մնում է ժողովրդիդեմ ուժայիններին հանելը: Սակայն սա միանգամայն սպասելի սցենար էր, որը միայն էլ ավելի արագ է վերջնականապես դիմակազերծ անելու Նիկոլին՝ դնելով անցած տարվանից արածների վերջը:

Քերոբ Սարգսյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА