o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանում 16-ամյա պատանին սպանել է ընտանիքի հինգ անդամներին և ինքնասպանությունից առաջ գրություն թողել

19.08.2019 19:10 ՔՐԵԱԿԱՆ
Ռուսաստանում 16-ամյա պատանին սպանել է ընտանիքի հինգ անդամներին և ինքնասպանությունից առաջ գրություն թողել

Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, ավելի ուշ բջջային կապի աշտարակի մոտակայքում իրավապահները գտել են զոհվածների բարեկամի՝ 16-ամյա պատանու մարմինը: Տարածաշրջանային դատախազության ներկայացուցիչը հայտնել է, որ պատանին մահվանից առաջ գրություն է թողել:

Օպերատիվ

Տղան գրությամբ հայտնում էր, որ որոշել է հեռանալ կյանքից և իր հետ տանել մտերիմներին, որպեսզի նրանք չտանջվեն:

Աղբյուրի տվյալներով՝ ընտանիքը բարեկեցիկ էր ապրում, պատանին բազմիցս մասնակցել է օլիմպիադաների և գերազանց է սովորել:

Վարկածներից մեկի համաձայն՝ տղան կացնով սպանել է ընտանիքի անդամներին, որից հետո ինքնասպան է եղել: Տարածաշրջանային դատախազության ներկայացուցչի խոսքով՝ նա, հավանաբար, շիզոֆրենիայով էր տառապում:

РЕН ТВ հեռուստաալիքի տվյալներով՝ պատանին ողբերգության նախօրեին ընկերոջը ձայնային հաղորդագրություն է թողել՝ բողոքելով հարազատներից:

Դեպքի վայրում աշխատում են քննիչները: Սպանության մասին քրեական գործ է հարուցվել:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА