o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ուզում ենք մեր երեխաներին ժառանգել մաքուր Հայաստան». Մանկասայլակներով երթ՝ «Ո՛չ Ամուլսարի շահագործմանը» կարգախոսով

19.08.2019 12:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ուզում ենք մեր երեխաներին ժառանգել մաքուր Հայաստան». Մանկասայլակներով երթ՝ «Ո՛չ Ամուլսարի շահագործմանը» կարգախոսով

Կասկադի հարակից տարածքում մի խումբ կանայք մանկասայլակներով ակցիա են իրականացնում՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման:

«Մենք ցանկանում ենք մեր երեխաներին ժառանգել մաքուր Հայաստան: Մեր երեխաներին դեռ փոքր տարիքից ցանկանում ենք սովորեցնել տեր կանգնել սեփական իրավունքներին: Մենք այսօր գնալու ենք նաեւ Բաղրամյան 26, որտեղ տեղի կունենա վարչապետի եւ ջերմուկցիների հանդիպումը, ցանկանում ենք մեր զորակցությունը հայտնել նրանց»,-լրագրողների հետ զրույցում ասաց մանկասայլակներով ակցիայի մասնակիցներից մեկը:

Ամուլսարի հարցում մինչև վերջ գնալու ենք ճշմարտության հետևից. Նիկոլ Փաշինյան

Նրանք մանկասայլակների վրա ամրացրել են «Ամուլսարը սար է եւ վերջ», «Ապագան առանց հանքերի» գրառմամբ պաստառներ:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:

Ըստ այդ փորձաքննության արդյունքների՝ եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի:

Օրերս էլ Ջերմուկ քաղաքի տաքսիների կանգառի հրապարակում էին հավաքվել քաղաքի բնակիչները եւ սպասում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նրանք վարչապետից ցանկանում էին ստանալ իրենց հարցերի պատասխանները: Վարչապետը ջերմուկցիներին օգոստոսի 19-ին հրավիրել էր Երեւան՝ հանդիպման:

Ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի Բաղրամյան 26, որտեղ Ամուլսարի հանքի շահագործման դեմ այլ ակցիա է ընթանում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА