o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Երեւի Ստամբուլյան կոնվենցիայի թեմային դեռ երկար չէի անդրադառնա, եթե չլիներ էս միջադեպը»

19.08.2019 02:07 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Երեւի Ստամբուլյան կոնվենցիայի թեմային դեռ երկար չէի անդրադառնա, եթե չլիներ էս միջադեպը»

Մոտ մեկ ժամ առաջ Հյուսիսային պողոտայում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող անձինք հարձակվել են ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրահավաք իրականացնող «Կամք» հասարակական նախաձեռնության անդամների վրա եւ հայհոյանքներ հնչեցնելով՝ հարվածել «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանին, ինչի հետեւանքով տեղի է ունեցել միջադեպ: Իսկ ոստիկանները հայտնվել են այն ժամանակ, երբ արդեն շատ ուշ է եղել կանխելու միջադեպը։ Արդյունքում Ոստիկանության բաժին են տեղափոխել Վահագն Չախալյանին։

Հոկտեմբերի 21-ին Երևանի, Լոռու և Տավուշի որոշ հասցեներում 8 ժամով կդադարեցվի գազամատակարարումը

Անդրադառնալով վերոնշյալին՝ ֆեյսբուքյան օգտատեր ԱՐԵԳ ՍԱՐԳՍՅԱՆԸ գրում է. «Միանգամից ասեմ, ոչ «Կամք»-ի հետ կապ ունեմ, ոչ Վահագն Չախալյանի։ Որեւէ շարժառիթ չունեմ միջադեպի վերաբերյալ կանխակալ վերաբերմունք արտահայտելու, ու պարզապես չեմ կարող չարձանագրել հետեւյալը.

- Բռնության դեմ հռչակված կոնվենցիայի պաշտպանության համար գալիս ու կիրառում են բռնություն։

Այսպես է Տարոն Մարգարյանը շնորհավորել Երևանի տոնը (լուսանկար)

- Ոստիկանությունը շա՜տ ուշ հայտնվելով՝ «ստիպված» է լինում բաժին տանել կոնվենցիայի ընդունման դեմ պայքարող մարդուն։

- Վերոգրյալին փափագում էր հասնել ԼԳԲՏ համայնքի հետ սերտ կապեր ունեցող ստորեւ առաջին նկարում ներկայացված երիտասարդը՝ Գրիգոր Երիցյանը, ով ի դեպ Երեւանի ավագանու անդամ է՝ «Իմ քայլը» խմբակցությունից։

«Հրայր Թովմասյանը հետապնդվում է երկու հիմնական պատճառով». փաստաբան

- Գրիգոր Երիցյանը մի անգամ չի, որ բարձրաձայնել է իր ցանկության ու դժգոհության մասին, թե ինչու Ոստիկանությունը չի զբաղվում Հյուսիսային պողոտայի վրա ստորագրահավաք իրականացնող խմբով։

Երևանի 2801-ամյակի տոնակատարության շրջանակներում Նուբարաշեն համայնքում կգործի Հայկական Կարմիր խաչի ընկերության դաշտային խոհանոցը

Կասեք պատահականությու՞ն է։ Վստա՞հ եք։

Հիմա անցնեմ բուն ասելիքիս։

Տրամաբանական է, որ ԼԳԲՏ համայնքի հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ լինելով, Գրիգոր Երիցյանը պետք է կողմ լինի Ստամբուլյան կոնվենցիայի ընդունմանը։ Չեմ զարմանա, եթե պարզվի, որ սույն երիտասարդը լատենտ գեյ է, եւ սպասում է իր աստեղային ժամին։ Բայց ինքն ու իր «գաղափարակիցները» Ստամբուլյան կոնվենցիայի դիլեման մարդկանց հրամցնելով («Դե՞մ ես բռնությանը, ուրեմն՝ պետք է կողմ լինես Ստամբուլյան կոնվենցիային»)` խիստ սխալվում են իրենց հաշվարկներում, եւ այսօրվա միջադեպը դրա վառ ապացույցն է։ Տեղի ունեցածը փշուր-փշուր արեց իրենց մանիպուլյատիվ թեզը։ Մտածելու շատ բան կա։ Իսկ ակնհայտ իրողություններից ընդամենը պետք է արագ եզրակացություններ անել ու գործել»:

«Վահե Գրիգորյանն, ըստ էության, «մահացած հոգի է», ում մասին պետք չէ խոսել». Նարեկ Սամսոնյան

Որպես հետգրություն՝ Ա. Սարգսյանը հավելել է. «Հատուկ բարդ հասկացողների համար ասեմ՝ հոմոֆոբ չեմ։ Ինձ չի հետաքրքրում մարդն իրա անկողինն ում հետ ա կիսում ու գիշերն ինչով ա զբաղված սեփական ննջարանում։ Ինձ հետաքրքրում ա, թե ի՞նչ արժեհամակարգ, ու ի՞նչ պետություն ենք ուզում կառուցել մեր սերունդների համար։ Ինձ խիստ անհանգստացնում ա կանանց նկատմամբ իրականացվող բռնությունը, ինձ խիստ անհանգստացնում ա տղամարդկանց նկատմամաբ իրականացվող բռնությունը։ Ինձ խիստ անհնագստացնում ա դրա տակ բոլորովին այլ բաներ սղացնելու մոտիվացիա ունեցող մարդկանց գործունեությունը ՀՀ-ում։ Ինձ խիստ անհանգստացնում ա հասարակության մեջ բռնության դեմ ուղղված կեղծ, իմիտացիոն պրոպագանդան։ Ու նորից եմ ասում, մտածելու շատ բան կա»:

Ստամբուլյան կոնվենցիան մեզ պետք չէ. Լարիսա Ալավերդյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА