o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իսլանդիայում գիտնականները «հուղարկավորել են» կլիմայական փոփոխություններին զոհ գնացած սառցադաշտը

18.08.2019 22:55 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իսլանդիայում գիտնականները «հուղարկավորել են» կլիմայական փոփոխություններին զոհ գնացած սառցադաշտը

Իսլանդացի գիտնականները «հրաժեշտի արարողություն» են կազմակերպել Okjökull («Օկ» կարճ տարբերակով) սառցադաշտի համար: Ինչպես ներկայացնում է CNN-ը, գիտնականները հավաքվել են՝ հավերժացնելու սառցադաշտի հիշատակը, որը 2014-ին կորցրել է սառցադաշտի կարգավիճակը:

Թրամփը «հուղարկավորել է» 2020-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում իր դեմոկրատ մրցակիներին

Նրանք նաև հատուկ հուշակոթող են պատրաստել, որի վրա փորագրվել է «Նամակ ապագային» խորագրով գրությունը:  

«Օկն առաջին իսլանդական սառցադաշտն է, որը կորցրել է սառցադաշտի իր կարգավիճակը: Ակնկալվում է, որ առաջիկա հարյուր տարում մեր բոլոր սառցադաշտերը կընթանան միևնույն ուղով: Այս հուշարձանը փաստում է, որ մենք գիտենք, թե ինչ է տեղի ունենում, և գիտենք, թե ինչ է պետք անել: Միայն դուք գիտեք՝ արել ենք մենք դա, թե ոչ»,- ասվում է հուշակոթողի անգլերեն և իսլանդերեն գրության մեջ:  

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի էր դարձել Արկտիկայում գրանցված ռեկորդային ջերմաստիճանի մասին՝ 35 աստիճան՝ ըստ Ցելսիուսի:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА