o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մերձավոր Արևելքում չհարձակման մասին դաշնագիրը կնվազեցնի արտաքին խաղացողների ազդեցությունը. Իրանի ԱԳ նախարար

18.08.2019 20:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մերձավոր Արևելքում չհարձակման մասին դաշնագիրը կնվազեցնի արտաքին խաղացողների ազդեցությունը. Իրանի ԱԳ նախարար

Մերձավոր Արևելքի երկրների միջև չհարձակման մասին դաշնագիրը, ինչպես նաև տարածաշրջանային երկխոսության համաժողովի անցկացումն ի զորու են նվազեցնել արտաքին խաղացողների ազդեցությունը տարածաշրջանում: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

ՌԴ դեսպան. Իրանի և ԵԱՏՄ-ի միջև կապող օղակի դերը Հայաստանին հավելյալ առավելություններ և հաղթաթուղթ կտա տնտեսական և քաղաքական ասպարեզում

«Տարածաշրջանային երկխոսության համաժողովը և չհարձակման մասին դաշնագիրը կնվազեցնեն կախվածությունն արտաքին խաղացողներից»,- գրել է Զարիֆը Քուվեյթ կատարած այցի ավարտին: Նա նաև ընդգծել է «բանակցությունների արդյունավետությունը», որոնց մասնակցություն են ունեցել երկրի գահաժառանգ արքայազնը ու ԱԳ նախարարը:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ կայքին, բանակցությունների ընթացքում Զարիֆն ընդգծել է «տարածաշրջանի երկրների համագործակցության անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով ընթացիկ փոփոխությունները»:

Օգոստոսի 5-ին իրանցի ԱԳ նախարարը տարածաշրջանի երկրների առաջնորդներին կոչ է արել երկխոսություն սկսել և դաշնագիր կնքել չհարձակման մասին՝ ԱՄՆ-ի նկատմամբ վստահության նվազման ֆոնին:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА